Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 05-06-2019
Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է
Հունիսի 5-ին ամբողջ աշխարհը նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:

1972թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր՝ ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որն զբաղվում է շրջակա միջավայրի խնդիրներով:

Տոնի նպատակն է ևս մեկ անգամ շրջակա միջավայրի խնդիրների վրա հրավիրել համաշխարհային հանրության ուշադրությունը, ինչպես նաեւ խթանել քաղաքական հետաքրքրությունը շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համապատասխան գործողությունների նկատմամբ:

Տոնն ամեն տարի նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանում էլ անմասն չեն մնում. կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ, որոնք ուղղված են բնապահպանական խնդիրների լուծմանը: