Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-06-2019
Ինչու չպետք է սմարտֆոնը լիցքավորել մինչև 100%
Փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ, նրանց պատկերացումները` կյանքի, իրերի նկատմամբ վերաբերմունքը: Այսօր, առավել քան երբևէ, դժվար է պատկերացնել կյանքն առանց սմարտֆոնի:

Մեզնից շատերն անգամ պայուսակներում չեն դնում այն, այլ` պահում ձեռքում: Այնպիսի տպավորություն է, որ այն վստահություն է տալիս մեզ: Գուցե այս ամենն իր մեջ պարունակում է ճշմարտության հատիկ: Բայց ոչ կարևոր հանգամանք է, որպեսզի սմարտֆոնը լինի լիցքավորված, ընդ որում` ճիշտ: 

Մասնագետները մշտապես պնդում են, որ սմարթֆոնի` մինչև 100% լիցքավորումը, ինչպես նաև մարտկոցի լիցքավորման ամբողջական սպառումը կրճատում են մարտկոցի շահագործման ժամկետը: Նման տեսակետ է հայտնել նաև «Hi-Tech Mail.ru» հարթակի ղեկավար Դմիտրի Ռյաբինինը:

«Գաջեթը մինչև 100% լիցքավորելու վտանգավորության մասին տարածված կարծիքը հիմնված է այն բանի վրա, որ ամբողջական լիցքավորումից հետո քչերն են անմիջապես վարդակից անջատում սարքը: Երբ ամբողջապես լիցքավորված սմարթֆոնը թողնվում է հոսանքին միացված, ապա այն շարունակում է սնուցվել, որպեսզի ապահովի 100% լիցքավորումը: Դա նշանակում է, որ մարտկոցը շարունակում է ցանցի լարման ազդեցության ներքո տաքանալ»,- մանրամասնել է Ռյաբինինը: 

Նրա խոսքով՝ ավելի լավ է սմարթֆոնը լիցքավորումից անջատել 90% կամ մի փոքր պակաս լիցքավորման ժամանակ, քանի որ հենց դրա վրա է հիմնված տարբեր սմարթֆոնների «արագ լիցքավորում» ռեժիմի սկզբունքը: Այդպիսով`  սկզբում հեռախոսը լիցքավորվում է առավելագույն արագությամբ՝ 0.5 ժամվա ընթացքում հասնելով 70%-ի, ինչից հետո` գործընթացը դանդաղում է, որպեսզի մարտկոցը հասցնի մի փոքր սառչել:

«Պետք է ասել, որ մարտկոցները չեն սիրում նաև լիցքավորման ամբողջական սպառում: Անջատված վիճակից հաճախ լիցքավորումը կրճատում է մարտկոցի շահագործման ժամկետը: Լավագույն տարբերակն օրվա ընթացքում սմարթֆոնի լիցքը չսպառելն է»,- նշում է մասնագետը:

Աղբյուրը` https://ria.ru/