Նյութը՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ից
Տեղադրվել է 13-06-2019
«Ապագա ավագանի» դպրոցի մասնակցության հայտարարություն
«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն հայտարարում է «Ապագա ավագանի» դպրոցի մասնակիցների հավաքագրում։

Դպրոցի նպատակն է նպաստել լոռեցի երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու ներգրավմանը տեղական մակարդակներում որոշումների կայացման գործընթացներին։

Դպրոցի ընթացքում կկազմակերպվեն դասընթացներ հետևյալ թեմաներով՝
«Քաղաքացիական ակտիվություն»,
«Երիտասարդների մասնակցություն»,
«ՏԻՄ օրենք»,
«Մասնակցային գործիքակազմերը ՀՀ-ում»,
«Մասնակցային ոչ ավանդական մեխանիզմներ»,
«Տեղեկատվության ազատություն»:

Դպրոցը կկազմակերպվի հունիս-օգոստոս ամիսներին, շաբաթական 1 անգամ՝ 3-4 ժամ տևողությամբ Վանաձոր քաղաքում։ Դասերի օրերի մասին կտեղեկացվեն ընտրված մասնակիցները։

Դպրոցին կարող են մասնակցել Լոռու մարզում բնակվող, 16-25 տարեկան այն երիտասարդները, ովքեր հետաքրքրված են համայնքային խնդիրներով ու տեղական ինքնակառավարմամբ։ 

Դասընթացավարների մասին տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Հայտադիմումն այստեղ:

Դիմելու վերջնաժամկետն է հունիսի 20-ը (ներառյալ)։

Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է մրցութային ձևով։

Դպրոցի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀԿ Կենտրոն

ք․ Վանաձոր, Խորենացի 6/1

+37491743315

ngoc.csd.ngo@gmail.com

www.ngoc.am