Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-06-2019
Մեկնարկեց Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
Հունիսի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթ ունեցան մրցույթի եզրափակիչ փուլ անցած դաշնակահարները:

Հնչեցին Պյոտր Չայկովսկու «Դաշնամուրի կոնցերտ թիվ»-ը, Արամ Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտ»-ը Ֆրանց Լիստի «Դաշնամուրի կոնցերտ թիվ 1»-ը: 

Ի դեպ, բոլոր մասնակիցների համար Արամ Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտ »-ը կատարելը պարտադիր պայման է:

Նշենք, որ խաչատրյանական մրցույթի հաղթողի տեղի համար պայքարում են Ճան Ճենյանը (Չինաստան), Միսո Գաոն (Չինաստան), Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան)։  

Մրցույթի եզրափակիչ փուլի համերգ կկայանա նաև հունիսի 13-ին: 

Հիշեցնենք, որ ամեն տարի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը Երևանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ: Այս տարի նշվում է մրցույթի 15-ամյա հոբելյանը, որն անցկացվում է «Դաշնամուր» մասնագիտությամբ։

Պատկերասրահ՝ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը