Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-06-2019
Աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանները
Հետաքրքիր փաստերի խորագրում այս անգամ ներկայացնում ենք ամենագեղեցիկ և յուրահատուկ դիզայներական լուծումներով օդանավակայանները: Գաղտնիք չէ, որ այսօր օդանավակայաններն առանձնանում են իրեն հարմարավետությամբ և ֆունկցիոնալ զարգացվածությամբ:

Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

Պեկինի միջազգային օդանավակայան, Չինաստան
Այս հսկայական կառույցն իր տեսքով նման է վիշապի: Առաստաղն ամբողջությամբ մետաղից և ապակուց է: Յուրահատուկ դիզայներական լուծումներն ամբողջացնում է գունային լուսավորությունը: Օդանավակայանն աչքի է ըկնում ոչ միայն իր արտաքին գեղեցկությամբ, այլ նաև ներքին հարմարավետությամբ: 



Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան, Նյու Յորք

Այս ֆուտուրիստական (նույնիսկ մեր օրերի համար) օբյեկտը գործարկվել էր դեռ մինչև 1962 թվականը: Շենքի դիզայնը նախատեսված է արտացոլելու թռիչքի գաղափարը: Տանիքը թռչնի տեսք ունի, որը կարծես թռչում է: 2008-ի վերջում օդանավականը վերակառուցվել է, որից հետո կրկին սկսել է իր աշխատանքները:



Լիոնի Սենտ էքզյուպերիի անվան օդանավակայան, Ֆրանսիա

Այս օդանավակայանը ևս նման է թռչող թռչնի: Անվանափոխվել է հայտնի գրող, օդաչու Սենտ Էքզյուպերիի 100-ամյակի կապակցությամբ: Օդանավակայանը տարեկան 8,5 մլն ուղևոր է ունենում:



Դենվերայի միջազգային օդանավակայան, ԱՄՆ

Սպիտակ տանիքներով, դիզայներական յուրահատուկ լուծումներով այս օդանավակայանը երևում է բավականին հեռվից: Այն մեծությամբ ԱՄՆ-ի ամենամեծ օդանավականն է, իսկ աշխարհի մակարդակով` երկրորդը: Տարածքը 140 քառ. կմ է:



Ինչխոնի միջազգային օդանավակայան, Հարավային Կորեա

Օդանավակայանն աչքի է ընկնում Հարավային Կորեային բնորոշ մշակույթով: Առաստաղի որոշ հատվածներ անգամ եկեղեցու են հիշեցնում: Տարածքում կա այգի, որտեղ կարելի է զբոսնել և հանգստանալ: 



Դուբայի միջազգային օդանավակայան, ԱՄԷ

Իր ուղևորներին յուրահատուկ ընդունելություն է ցուցաբերում Դուբայի օդանավակայանը: Իսկ սպասասրահում իրենց թռիչքին սպասողներին հնարավորություն տալիս զբոսնել տարածքում գտնվող այգում: Օդանավակայանը տարեկան 50 միլիոն ուղևոր է սպասարկում: 



Կուալա Լամպուրի միջազգային օդանավակայան, Մալայզիա

Օդանավակայանն աչքի է ընկնում հատկապես առաստաղի գեղեցկությամբ: Նախագծի հեղինակը ճաոնացի ճարտարապետ Կիշո Կուրոկավային է, ով համագործակցել է հայտնի մալայզիական ընկերության հետ: 



Աշգաբատի միջազգային օդանավակայան, Թուրքմենստան

Աշգաբատի օդանավակայանն ամենամեծն է Կենտրոնական Ասիայում: 2.3 միլիարդ դոլար արժողությամբ այս օդանավակայանը ժամում կարող է ունենալ մոտ 1600 ուղևոր: Տարածքում է գտնվում նաև օդաչուների ուսումնական կենտրոնը, 72 մոտրանոց դիսպետչերական աշտարակը:



Մարակեշի միջազգային օդանավակայան, Մարոկկո

Օդանավակայանի ճարտարապետական լուծումները միաձուլել են ժամանակակից և ավանդական տարրերը: Յուրահատուկ և գեղեցիկ տաղավարները զարդարված են ապակե ներդիրներով և արաբական նախշերով: Հատկանշական են 72 արևային վահանակները, որոնք գտնվում են տանիքում (կառույցին էներգիայով են ապահովում): 



Թամար Թագուհու անվան օդանավակայան, Վրաստան

Օդանավակայանը գտնվում է ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա, Էլբրուսից 25 կմ հարավ: Եվ չնայած օդանավակայանը փոքր է, սակայն աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանների վարկանիշում աղյուսակում բարձր հորիզոնականներ է զբաղեցնում: Ձմռանն օդանավակայանը սպասարկում փոքր թվով ուղևորների  (18հոգի) համար նախատեսված ինքնաթիռներով, որոնք իսկ ամռանը` մինչև 50 ուղևոր: 



Զվարթնոց միջազգային օդանավակայան, Հայաստան

Դե իսկ մեր` հայերիս համար, ամենագեղեցիկն ու հյուրընկալը մնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Այն ՀՀ ամենամեծ օդանավակայանն է: «Զվարթնոց» օդանավակայանի կառուցումով Հայաստանն ունեցավ հանրապետության կապը արտաքին աշխարհի հետ ապահովող հզոր փոխադրամիջոց` միջազգային չափանիշներին համապատասխանող թռիչքուղիներով: Խորհրդային Միության ժամանակ, «Զվարթնոց»  օդանավակայանի նման թռիչքուղիներ ունեին միայն Մոսկվա և Կիև քաղաքները: Այն կառուցվել է շատ կարճ ժամանակում: 



Նյութի աղբյուրը` https://fishki.net