Նյութը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբից
Լուսանկարները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբից
Տեղադրվել է 24-06-2019
Կամերային նվագախումբը և «Հովեր»-ը հանդես կգան Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգով հանդես կգան դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ:

Համերգը կանցկացվի հունիսի 27-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Իրադյանի ղեկավարությամբ երաժշտախմբերը կներկայացնեն Մալերի, Չայկովսկու, Միրզոյանի ստեղծագործությունները: Երեկոյին կհնչի նաև Իրադյանի Testimonium երգչախմբի, լարայիններ և դաշնամուրի համար ստեղծագործությունը:

Երեկոյի ընթացքում հանդես կգա դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանը:

Նշենք, որ կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը ծնվել է 1990 թվականին, Երևանում։ Երաժշտական ասպարեզում առաջին և հաջողված քայլը 16 տարեկանում էր, երբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարեց իր հեղինակած դաշնամուրային կոնցերտը։

21 տարեկանում արդեն մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր էր․ Եկատերինբուրգի (Ռուսաստան) դաշնամուրային միջազգային մրցույթում արժանացել է Grand-Prix-ի, «Արամ Խաչատրյան»  միջազգային մրցույթում՝ Առաջին մրցանակի։

Դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը համագործակցել է (ղեկավարել) Komische Oper Berlin, Brandeburger Symphoniker, Bochumer Symphoniker, Magdeburg Philharmonie, Brandenburgisches Staatsorchester Frankfurt, Cottbus Oper և այլ նվագախմբերի հետ: 2018-ի հունիսին նշանակվել է Բրյուսելի ASE (AGBU String Ensemble - Brussels) լարային անսամբլի գլխավոր դիրիժոր։

2016 թվականից Իրադյանը ապրում և ստեղծագործում է Բեռլինում։