Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-06-2019
Փաստեր «Մոնոպոլիա» խաղի մասին
«Մոնոպոլիա» խաղը ստեղծվել է ԱՄՆ-ում` դեռ անցյալ դարի սկզբում, երբ երկիրը ճգնաժամային իրավիճակում էր:

Փենսիլվանիա նահանգից Չարլզ Դերոուն այն գործազուրկներից մեկն էր, որը դժվար էր գումար կարողանում վաստակել: Վերջինս, սակայն հարստանալու հույսը երբեք չեր կորցնում: Նրա մոտ միտք է հղանում` մի խաղ ստեղծել, որտեղ մարդը հնարավորություն կունենա հարստանալ` թեկուզ վիրտուալ: 

Չարլզն  առաջարկում է կնոջը խաղալ իր հորինած խաղը: Նա թղթերից «դոլարներ» էր պատրաստել, որպեսզի կարողանար գնումներ կատարել: Խաղն այնքան էր գրավել ամուսիններին, որ նրանք որոշում են հանրայնացնել այն: Սակայն, դրա համար ևս գումար էր անհրաժեշտ: 

Չարլզը որոշում է դիմել հայտնի  «Parker Brothers» ընկերությանը, որը սակայն մերժում է: Ընկերությունը կարծում էր, որ այն, ինչ թղթի վրա է, չի կարելի խառնել իրականության հետ: Խաղի հեղինակը որոշում է գործել միայնակ: Առաջին քայլը լինում է խանութներին դիմելը, ինչը պսակվում է հաջողությամբ: Հետաքրքրությունն այնքան մեծ է լինում, որ «Parker Brothers» ընկերությունը վերանայում է իր որոշումն ու շտապում գնել խաղը: 

«Մոնոպոլիա» խաղը կարողանում է մարդանց մի փոքր կտրել իրականությունից` վիզուալ կերպով դարձնելով հարուստ: Իսկ ահա խաղի հեղինակը կարողանում է բավականին գումարներ վաստակել: Սակայն նրա ճանապարհը հարթ չի լինում: Ոմն Եղիսաբեթ Մեդջի-Ֆիլիպսը հայտարարում է, որ ինքը մտադիր էր խաղ թողարկել` «Հողատերերը» վերնագրով, ուստի իր գաղափարը գողացել են: Գործը հասնում է դատարան: Սակայն դատարանը ոչ մի նմանություն չի գտնում այս երկու գաղափարի միջև: 

«Մոնոպոլիա» խաղի հիմնադիրը մահացել է 1967թ.-ին` 78 տարեկանում: Աշխարհում վաճառվել է ավելի քան 275 000 000 օրինակ: Շատ երկրներում անցկացվում են նաև մրցաշարեր:

1982թ. Ֆրանցիսկո Սիդնի Մոբելը պատրաստում է խաղի ոսկուց և ադամանդից տարբերակը, որի արժեքը կազմում էր մոտ 2 000 000 դոլար: 

Աղբյուրը`  https://i-fakt.ru