Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-06-2019
Աշխարհի ամենաթունդ և թանկարժեք գարեջուրը
«Պատմության ավարտը». ահա այսպիսի անվանում ունի աշխարհի ամենաթունդ և թանկարժեք գարեջուրը: Գարեջուրը ստեղծվել է Շոտլանդիայում` 2010թ.-ին:

330 միլիլիտրի արժեքը մոտ 765 դոլար է: Այն պահվում է սառեցման հատուկ պայմաններում:

Բրիտանական հանրահայտ «BrewDog» ընկերության հիմնադիրներից մեկը` Ջեյմս Բենը, որը նաև գարեջրի ստեղծման հարցում իր ուրույն տեղը ունի, ասել է. «Այս գարեջուրը նշանակում է վերջ մյուս բոլոր գարեջրերին»: 

Ընկերությունն իհարկե քննադատությունների է ենթարկվում ոչ միան նման հայտարարության, այլ նաև, որ թողարկում է 32% ալկոհոլ պարունակող խմիչք: 

Ավելին, գերմանական ընկերություններից մեկը սկսում է թողարկել 40% ալկոհոլ պարունակող պարունակող գարեջուր, իսկ մեկ այլ ընկերություն`41%: Սա իհարկե սկսեց ազդել համային որակի վրա: Իսկ այն ըմպելը դարձավ բարդ, քանի որ ոչ բոլորն էին կարողանում ըմպել: 

Ի վերջո ամենաթանկ գարեջուրը սկսեցին բնորոշել որպես ամենազզվելի համ ունեցող: Իհարկե շատերի համար այդպես էլ անհասկանի մնաց, թե ինչն է մարդկանց դրդում գնալ նման քայլերի, ինչը երբեմն հակառակ ազդեցությունն է ունենում: 

Աղբյուրը` https://i-fakt.ru