Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-06-2019
LuysTalks-ի թեման՝ ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերներն էր
Հունիսի 27-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ LuysTalks ելույթների շարքի հերթական միջոցառումը:
 Քննարկման թեման՝ ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերներն էր:  Որպես բանախոսներ հանդես եկան Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը Քաղաքական, պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը,  քաղաքագետ Աղասի Ենոքյանը, «Լույս» հիմնադրամի արտաքին քաղաքականության, անվտանգության ուղղության համակարգող Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը նախաձեռնել է LuysTalks ելույթների շարքը: Այն գիտելիքի և մտքերի փոխանակման ազատ հարթակ է, որը նպատակ ունի թեմատիկ քննարկումների շուրջ համախմբել լավագույն մտածողներին։ 
 
LuysTalks-ի բանախոսներն են դառնում աշխարհի լավագույն կրթական հաստատությունների ուսանողներն ու շրջանավարտները, ինչպես նաև տարբեր ոլորտների գիտակներ, ովքեր ներկայացնում են իրենց հաջողված նախաձեռնություններն ու ինքնատիպ մտքերը, խոսում գլոբալ և լոկալ արդի խնդիրների ու դրանց լուծումների իրենց տարբերակների մասին:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական քարոզչական ուղերձները, եթե նրանք չեն համապատասխանում իրականությանը, դառնան Հայաստանում քննարկման օրակարգ։

«Մեզ անհրաժեշտ է քարոզչական պատրաստված ռազմավարություններ՝ ավելի հստակ քաղաքական ուղերձներ, հստակ բանաձեւումներ տալ: Առհասարակ, բանակցային գործընթացում Հայաստանին պակասում է կոշտությունը»
 
Նշենք, որ լույթներից հետո տեղի ունեցավ պանելային քննարկում: