
Փառատոնին ներկա էր «Իմ քայլը» եւ «City of smile» հիմնադրամների հիմնադիր Աննա Հակոբյանը: Հենց նա էլ կտրեց ավելուկից պատրատված ժապավենը և մեկնարկեց փառատոնի սկիզբը:
Փառատոնի ընթացքում ներկաները ծանոթացան ավելուկի մշակման ու պատրաստման տեխնոլոգիային` սովորեցին ավելուկ հյուսել, համտեսեցին տապակած ավելուկը եւ անուշահամ ավելուկով ապուրը:
Ներկաների օգնությամբ էլ հյուսվեց աշխարհի ամենաերկար ավելուկի հյուսքը, որն էլ գրանցվեց «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:
«Ոսկին միայն սարերի տակ մի փնտրեք, ոսկին մեր սարերի վրա է աճում, և այդ ոսկիներից մեկն էլ մեր ավելուկն է»,- ասաց «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության նախագահ Արտուշ Խաչատրյանը:
Փառատոնի ընթացքում ցուցադրված ցուցահանդես- տոնավաճառն էլ հնարավորություն տվեց Վարդենիկի, շրջակա համայնքների և ՀՀ այլ բնակավայրերի ձեռներեցներ ին ներկայացնել իրենց կողմից արտադրված գյուղմթերքները։
Պատկերասրահ՝ Ավելուկի փառատոն - 2019