
Բալուարտե (Մեքսիկա)
Բալուարտե կամուրջը համարվում է աշխարհի ամենաբարձր կամուրջը: Կամրջի բարձրությունը 403,4 մետր է, իսկ երկարությունը` 1124 մետր: Կառուցման վրա ծախսվել է 158,7 միլիոն դոլար: Բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 2012թ.-ին: Այն նվիրված է Իսպանիայից անկախանալու 200-ամյակին:
Վիադուկ Միյո (Ֆրանսիա)
Այս կամուրջն աշխարհի ամենաբարձր կամուրջներից է համարվում: Կառուցման գլխավոր նպատակը հանդիսացել է երթևեկության թեթևացումը: Ունի 343 մետր բարձրություն, 32 մետր լայնություն և 2460 մետր երկարություն:
Ոսկե դարպասներ (Սան Ֆրանցիսկո)
Սան Ֆրանցիսկոյի ամենահայտնի և ամենաբարձր կամուրջը Ոսկե դարպասներ կոչվողն է: Մինչև 1964թ. այն համարվում էր աշխարհի ամենաբարձր կամուրջը: Երկարությունը 2737 մետր է, բարձրությունը` 227 մետր: Սակայն կամրջով դեպի հարավ անցնելու համար պետք է 6 դոլար վճարել: Կամուրջը հայտնի է նաև ինքնասպանություններով: Ըստ վիճակագրության` ամիսը 1 մարդ իրեն նետում է կամրջից:
Ռուսական կամուրջ (Վլադիվոստոկ)
Վլադիվոստոկում գտնվող այս կամուրջն աշխարհում երկրորդն է իր բարձրությամբ` 324 մետր: Կամրջի երկարությունը 1104 մետր է, իսկ լայնությունը` 30 մետր: Իսկ անցուղիների հետ միասին կամրջի երկարությունը հասնում է 3100 մետրի:
Սուտուն (Չինաստան)
Չինաստանում գտնվող Սուտուն կամուրջը ևս դասվում է աշխարհի ամենաբարձր կամուրջների շարքին` 306 մետր բարձրությամբ: Չինաստանի իշխանություններն այս կամրջի կառուցման համար ծախսել են 1,7 միլիորդ դոլար: Հիմնական երկարությունը 1088 մետր է, իսկ ընդհանուրը` 8206 մետր:
Ակասի Կայկիո (Ճապոնիա)
Կամուրջը Ճապոնիայում կառուցվել է դեռ անցյալ դարի վերջին: Կամրջի ամենաբարձր հատվածը` 283 մետր է, իսկ երկարությունը հասնում է 3911 մետրի: Ակասի Կայկիոն միացնում Հոնսյու կղզու Կոբե քաղաքը Ավաձի կղզու քաղաքի հետ։ Աշխարհի ամենաերկար կախովի կամուրջն է։ Կամրջի շինարարությունը սկսվել է 1988թ.-ին և ավարտվել 1998թ.-ի ապրիլի 5-ին։
Արքայական կիրճ (ԱՄՆ)
Այս կամուրջը մոտ 74 տարի համարվել է ամենբարձրն աշխարհում և միայն 2003թ.-ին այն կորցրեց ամենաբարձրը լինելու տիտղոսը: Բարձրությունը` 291 մետր է:
Ի Սուն Սին (Հարավային Կորեա)
Հարավային Կորեայում գտնվող այս կախովի կամուրջն ունի շատ հետաքրքիր արտաքին տեսք: Այս ոճի կամուրջների շարքում այն երկրորդն է իր բարձրությամբ` 270 մետր և 2260 մետր երկարությամբ:
Մեծ Բելտ (Դանիա)
6720մ երկարությամբ կախովի այս կամուրջը գտնվում է Դանիայում` միացնելով Զելանդի և Ֆյունենի կղզիները: Ամենաբարձր կետը հասնում է 256 մետրի: Կամրջով ամեն օր անցնում է ավելի քան 27 000 ավտոմեքենա:
Նյութի աղբյուրը` https://interesnyefakty.org