Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-07-2019
Բիզնեսի զարգացման աջակցություն՝ Գավառում, Արարատում, Ստեփանավանում և Ալավերդիում
Վորլդ Վիժն Հայաստանը` «ԵՄ-ն հանուն երիտասարդների. ՍԵՅ ԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում Գավառի, Արարատի, Ստեփանավանի և Ալավերդու տարածաշրջաններում բնակվող 20-35 տարեկաններին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն:
Այս ծրագիրը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են սկսել իրենց սեփական բիզնեսն ու 1 տարվա գործունեության ընթացքում կայացնել և զարգացնել այն։

Ծրագիրի գլխավոր նպատակը երիտասարդության շրջանում ձեռնարկատիրական գործունեության զարգացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումն է։ 

Մասնակցությունը բաղացած է մի քանի փուլից․
Դիմում-հայտնի ներկայացում, որում պետք է առկա լինի նաև բիզնես գաղափարը։
Հանձնաժողովը ներկայացված դիմում-հայտերի հիման վրա կընտրի թեկնածուներին
Ընտրված թեկնածուները հնարավորություն կունենան մասնակցել
«Բիզնեսի պլանավորում և կառավորում» թեմայով դասընթացի
Բիզնես ծրագրի մշակում, ներկայացում
Բարձր գնահատված և իրատեսական գաղափարները կստանան համապատասխան նյութական աջակցություն
Երիտասարդ ձեռներեցներին կտրամադրվի շարունակական (6 ամիս) տեխնիկական աջակցություն, որը կուղղորդվի փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, փորձագետների և մասնագետների աջակցությամբ։
 
Մեկ կարևոր նկատառում՝ հայտատուի կողմից ներդրումը պարտադիր է։ 
 
Եթե հետաքրքրեց, ապա շտապե՛ք անցնել ստորև կցված հղումներով և մինչև հուլիսի 23-ը լրացնել դրանք։ Գուցե հենց Դուք լինեք ձեռնարկատիրական գործունեություն զարգացնողներից մեկը։ 

Ծրագրի մանրամասները և դիմում հայտն այստեղ։

Առցանց դիմում հայտն այստեղ։
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել «Վորլդ Վիժն»-ի Գավառի, Արարատի Ալավերդու, Ստեփանավանի գրասենյակներ կամ զանգահարել համապատասխան տարածքի ծրագրի պատասխանատուներին․

Գավառ- Գրիգոր Դաշտոյան (093) 896 996, grigor_dashtoyan@wvi.org 
Արարատ- Քրիստինե Ասլիկյան (095) 005 861, kristine_aslikyan@wvi.org 
Ստեփանավան, Ալավերդի-Վահրամ Պետրոսյան (095) 005 265, vahram_petrosyan@wvi.org