Նյութը՝ Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդից
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդից
Տեղադրվել է 13-07-2019
Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնը
Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ՝ հուլիսի 23-ից 26-ը տեղի կունենա «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնը»:

Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհուրդը նախաձեռնել է «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոն» ծրագիրը, որը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 23-ից 26-ը: Այն նպատակ ունի իրականացնել «Բերդ համայնքի երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը»: 

Փառատոնը բաղկացած է լինելու 4 մասից ՝ «Մշակութային օր», «Կրթության օր», «Սպորտային օր» , «Գալա համերգ», և ունենալու է ամենամյա բնույթ: 

Ստորև ներկայացնում ենք 2019թ.-ի երիտասարդական փառատոնի հակիրճ բովանդակությունը. 
«Մշակութային օր»՝ հուլիսի 23-ին ՝ ժամը 14:00-ին, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը կբացվի ցուցահանդես-վաճառք(կշարունակվի մինչև հուլիսի 26-ը), որտեղ կցուցադրվեն Բերդ համայնքի երիտասարդ մշակութային գործիչների, ինչպես նաև համայնքի տարբեր մշակութային խմբակների աշխատանքները:
«Կրթության օր»՝ հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ից, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը տեղի կունենա բաց դաս՝ Կարեն Սարգսյանի դասախոսությամբ: Դասընթացին կարող են մասնակցել 15-30 տարեկան բոլոր ցանկացողները:
«Սպորտային օր»՝ հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ին, Բերդ քաղաքի պատմական Կածարաթ տեղանքից կմեկնարկի վազքի մրցույթ դեպի Տավուշ Բերդ (5 կմ)՝ 15-30 տարեկան երիտասարդների մասնակցությամբ(բոլոր ցանկացողները կարող են մասնակցել): 
Մարաթոնը կունենա մրցանակային ֆոնդ՝ և՛ մասնակից տղաների, և՛ աղջիկների համար՝ 50.000 ՀՀդ, 30.000 ՀՀդ և 20.000 ՀՀդ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մարզիկների համար:
«Գալա համերգ»՝ հուլիսի 26-ին՝ ժամը 18:00-ից, Բերդի համայնքապետարանի շենքի հարակից հրապարակում տեղի կունենա փառատոնի ամփոփում և համերգային ծրագիր, որին կմասնակցեն սիրված և ճանաչված երգիչներ, կլինեն կենդանի երաժշտախումբ և դիջեյ:

Բաց դասին կամ մարաթոնին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք նախօրոք տեղեկացնել աշխատանքային խմբին՝ որպեսզի բոլոր տեխնիկական խնդիրները նախօրոք հարթվեն: 

Մեզ հետ կարող եք կապ հաստատել՝ գրելով «Երիտասարդ Բերդ համայնք» ՖԲ էջին, կամ զանգահարել 077-55-44-54, 098-57-02-57 հեռախոսահամարներով: