Նյութը՝ Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդից
Տեղադրվել է 13-07-2019
Օգոստոսին կմեկնարկի «Եռագույն արահետ» հայրենագիտական արշավը
«Եռագույն արահետ» հայրենագիտական նախաձեռնությունը կազմակերպում է 6 օրյա արշավ, որի ընթացքում մասնակիցները ապրելու են էքստրեմալ պայմաններում, շրջելու են Տավուշի սարերով, ապրելու են գյուղացու կենսակերպով և լիցքավորվելու են դրական էներգիայով։

Այն ներառելու է նաև ուսուցողական մասեր. ազգային երգ ու պարի ուսումնասիրություն, հայկական պետություններին սպառնացող աշխարհաքաղաքական իրավիճակի քննարկում պատմաբանների և քաղաքագետների հետ, մոռացված ավանդույթների, խաղերի վերաիմաստավորում։

Առաջին տարին մասնակիցները միայն Բերդի տարածաշրջանից էին, իսկ արդեն երկրորդ տարին (հետայսու) այն ունենում է համապետական բնույթ։ Արշավը համախմբում է տարածաշրջանի շնորհալի պատանի երիտասարդներին և հնարավորություն տալիս ինքնադրսևորվելու։ Սա լավագույն առաջարկն է նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել Շամշադինը, ձեռք բերել նոր ընկերներ, ստանալ նոր գիտելիքներ։

Տեղեկացնենք, որ ամեն ինչ տրամադրվում է «Եռագույն արահետ» հայրենագիտական նախաձեռնության կողմից` ներառյալ վրանները և ուտելիքը:

Արշավին կարող են մասնակցել 15-25 տարեկան անձինք:

Այս տարի արշավը տեղի կունենա օգոստոսի 3-8-ը։

Մասնակիցների ընտրությունը լինելու է 2 փուլով։ Առաջին՝ հայտերի փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու հարցազույցի փուլին։ 

Հայտերի լրացման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է։

Մաղթում ենք հաջողություն։