Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-07-2019
Ֆիլմադարան. «Առյուծ արքան» վերադառնում է 25 տարի անց
Պատմություն խիզախ առյուծ Սիմբայի մասին: Հերոսներ, որոնք ծանոթ են գրեթե բոլորին դեռ մանկուց: Սիրելի և ծանոթ հերոսները մեծանում են, սիրահարվում, ճանաչում և հասկանում իրենց և իրենց շրջապատող աշխարհը, թույլ են տալիս սխալներ և կատարում ճիշտ ընտրություն:

1994 թվականի «Առյուծ արքա» անիմացիոն ֆիլմի նոր և կատարելագործված ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նույնանուն մուլտֆիլմի հեռարձակումից ուղիղ 25 տարի անց:  

Disney ստուդիայի «Առյուծ արքա» ֆիլմում նույնանուն մուլտֆիլմի հերոսներն են:  Ընկերության կողմից հրապարակված պաստառների հավաքածուում ներկայացված են ֆիլմի գլխավոր գործող հերոսները՝  փոքրիկ Սիմբայից մինչև գործարար Զազուն և կենսուրախ Պումբան: Բոլոր հերոսները պատկերված են հնարավորինս իրական: Առաջին հայացքից անգամ կարող է թվալ, որ դրանք Animal Planet-ի հերթական հաղորդման լուսանկարներից են:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են աֆրիկյան սավաննայում: «Առյուծ արքան» պատմություն է Մուֆասայի ժառանգ՝ Սիմբայի մասին: Մանկուց հետաքրքրասեր փոքրիկը զոհ է դառնում իր նախանձախնդիր հորեղբոր՝ Սքարի դավադրություններին: Վերջինս  երազում էր իշխանության մասին: Սքարը, դավադրաբար սպանում է եղբորը՝ դառնալով թագավոր: Սիմբան անցնում է դավաճանության և աքսորի միջով, սակայն ձեռք է բերում հավատարիմ ընկերներ: Նա տարիներ անց վերականգնում է իշխանությունը և գիտակցում է, թե ինչ է նշանակում լինել իսկական արքա:

Ռեժիսոր Ջոն Ֆավրոյի և սցենարիստ Ջեֆֆ Նատանսոնի արկածային այս ֆիլմի գլխավոր հերոսներն են  ամերիկացի երաժիշտ, դերասան և հումորիստ Դոնալդ Գլովերը, ամերիկացի դերասան՝ Ջեյմս Էռլ Ջոնսը, ամերիկացի դերասան և սցենարիստ՝ Բիլլի Այկները, հրեական արմատներով կանադացի դերասան, կինոպրոդյուսեր և սցենարիստ՝ Սեթ Ռոգենը և բրիտանացի սատիրիկ և դերասան՝ Ջոն Օլիվերը: 

2017 թվականի փետրվարին Դոնալդ Գլովերը և Ջեյմս Էռլ Ջոնսը միացան ստեղծագործական թիմին Սիմբայի և Մուֆասայի դերերի ձայնակցման համար: Նշենք նաև, որ Ջոնսի ձայնը լսել ենք դեռ մուլտֆիլմում՝ Մուֆասայի դերում: Մարտին հայտարարվեց, որ Ֆավրոն ճիշտ ընտրություն է կատարել, ընտրելով Բեյոնսեին Նալի դերի համար: Ապրիլին  Բիլլի Այկներին և  Սեթ Ռոգենին ստանձնեցին Տիմոնայի և Պումբայի դերերը, իսկ հուլիսին Ջոն Օլիվերը ստանձնեց Զազուի դերը: 

Disney-ի ֆիլմերի թրեյլերների դիտումների շարքում «Առյուծ արքա» ֆիլմի թրեյլերը 24 ժամվա ընթացքում դիտումների ռեկորդ սահմանեց: Մեկ օրում այն հավաքեց 224.6 միլլիոն դիտում և դարձավ իր հայտնիությամբ երկրորդը թիզեր-գովազդում:  

Երևանյան կինոթատրոններում «Առյուծ արքա» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 18-ին:  

Պաշտոնական թրեյլերը՝