Եվրո 2019․ Գործող չեմպիոն Պորտուգալիան 3։0 հաշվով առավելության հասավ Իտալիայի նկատմամբ

Երևանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության A խմբի առաջին տուրում մրցեցին մրցաշարի ֆավորիտներ՝ Իտալիան և գործող չեմպիոն Պորտուգալիան:
Պորտուգալիան բավականին վստահ սկսեց մրցաշարը՝ առաջին խաղակեսում լուծելով իր առջև դրված խնդիրը։
Խաղի առաջին կեսին գոլի հեղինակ դարձան Սոարես Կարդոսուն և Ռամոսը, իսկ երկրորդում՝ Ֆելիքս Կորեիան: Այսպիսով՝ գործող չեմպիոն Պորտուգալիան 3։0 հաշվով հաղթանակ տարավ Իտալիայի հավաքականի նկատմամբ։
Նշենք, որ A խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հուլիսի 17-ին կխաղա Իտալիայի հետ (Հանրապետական մարզադաշտ, ժամը 21:00-ին), իսկ Պորտուգալիան ուժերը կչափի Իսպանիայի հետ («Բանանց» մարզադաշտում):
Հիշեցնենք, որ մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019թ․-ի առաջնության մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 1։4 հաշվով պարտություն կրեց Իսպանիայի հավաքականից։
Վերջին լուրեր