Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-07-2019
Եվրո 2019․ Ֆրանսիան 3։0 հաշվով հաղթեց Չեխիայի հավաքականին
Մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019թ․-ի առաջնության խմբային փուլի առաջին տուրում B խմբում հանդիպում ունեցան Չեխիայի և Ֆրանսիայի հավաքականները։

Ֆրանսիայի հավաքականն ակնհայտորեն առավելություն ուներ խաղի առաջին կեսին։ Խաղի 41-րդ րոպեին Ալեքսիս Ֆլիպսը դարձավ գոլի հեղինակ (11մ): Երկրորդ խաղակեսին գոլի հեղինակ դարձավ Շառլ Աբին։  Իսկ չեխ ֆուտբոլիստ Դավիդ Հայդենրայխը ինքնագոլի արդյունքում ևս միավոր վաստակելու հնարավորություն տվեց հակառակորդին։ 

Արդյունքում՝ Ֆրանսիան 3։0 հաշվով հաղթեց Չեխիայի հավաքականին։