Լուսանկարները՝ համացանցից

Դասընթացի նպատակն էր խթանել երիտասարդների մասնակցությունը Հայաստանի փոքր քաղաքներում, ինչպես նաև բարձրացնել փոքր քաղաքներում գործող երիտասարդական կազմակերպությունների կարողությունների մակարդակը։
Ծրագրին մասնակցում էին Արարատի, Արմավիրի, Արթիկի, Թալինի, Դիլիջանի, Սիսիանի, Ստեփանավանի, Սևանի և Վայքի քաղաքապետարանների ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև երիտասարդներ։
Դասընթացը իրականացվում էր ոչ-ֆորմալ կրթության մեթոդաբանության շրջանակներում, որի միջոցով մասնակիցները բաևձրացրեցին իրենց գիտելիքները երիտասարդների մասնակցության ոլորտում, ինչպես նաև իրազեկվեցին «Երիտասարդների մասնակցությունը տեղական և տարածաշրջանային կյանքում» եվրոպական խարտիա մասին և տեղեկացվեցին երիտասարդական ծրագրերի ֆինանսավորման միջազգային ֆոնդերի մասին։ Ծրագրի ընթացքում մասնակիցները մշակեցին գործողությունների պլան՝ իրենց քաղաքներում երիտասարդների մասնակցությունը խթանելու նպատակով։
Ծրագիրը ֆինանսավորվել էր Եվրոպական երիտասարդական հիմնադրամի կողմից և իրականացվել «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության և խաղաղության երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության կողմից։ Ծրագրի իրականացմանը աջակնել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Cinnabon Armenia ընկերությունը։