Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-09-2019
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի «Եվրատեսիլ-2020» մրցույթը
Նիդերլանդների հյուսիսային Մաաստրիխտ քաղաքի հետ լարված պայքարից հետո Ռոտերդամն ընտրվել է որպես 65-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթը հյուրընկալող քաղաք։ Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։

Մրցույթի անցկացման համար պայքարել է 5 քաղաք։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամստերդամը չի կարող հյուրընկալել «Եվրատեսիլ-2020»-ը, քանի որ բոլոր համապատասխան դահլիճները զբաղված են այդ օրերին։ 

«Ռոտերդամն աննակարագրելի կերպով հանդես եկավ, բացի դա, քաղաքն ունի բոլոր հնարավորութունները մրցույթի անցկացման և ավելի քան 40 երկրի պատվիրակներին ընդունելու համար։ Մենք անհամբեր սպասում են Ռոտերդամի հետ համատեղ աշխատանքների մեկնարկին»,-ասել է մրցութի գործադիր տնօրեն՝ Ջոն Օլա Սանդը։

Մրցույթը կկայանա 2020թ․մայիսին։ Մայիսի 12-ին առաջին կիսաեզրափակիչը, իսկ 14-ին՝ երկրորդ։ Եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 16-ին։ 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2019»-ում հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ Դանքան Լոուրենսը` «Arcade» երգով։

Աղբյուրը՝ Eurovision.tv