Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-09-2019
Կայացավ Yerevan Music Night 2019-ը
Բազմաթիվ փառատոնների շարքում, երևանցիների ամենասիրելին և ամենասպասվածն արդեն դարձել է ամենամյա Yerevan Music Night-ը:

Համերգային շոուն կազմակերպում է Կամի երաժշտական ակումբը, իսկ այս տարի փառատոնային տրամադրությունն ապահովվեց ԷվենտՏուրա ընկերությունը՝ իր «Երևանի Գինու Օրերի» ոճով:

Այս տարի առաջին անգամ միջոցառման մեջ ներդրվել էր «Երևանի Գինու Օրերի» ալկոհոլային խմիչքների համտեսման փաթեթների համակարգը։ Առավել ընդարձակ տարածքում տեղակայված էին համեղ ուտեստների և յուրահատուկ խմիչքների տաղավարներ։ 

Արդեն ավանդույթ դարձած ամենախելահեղ տոնը կրկին կայացավ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Իրենց կենդանի կատարումներով երևանցիներին և քաղաքի հյուրերին ողջունեցին սիրված ու ճանաչված երգիչներ և բենդեր՝ Սրբուկը, Գարիկ Պապոյանը և Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ն, Kami Friends Project-ը, Dialog Project-ը: Երեկոյի հատուկ հյուրն էր դանիացի հայտնի երաժիշտ Թոմաս Նեվերգրինը։ 

Դե իսկ Աբովյան փողոցը և Շառլ Ազնավուր հրապարակը, ինչպես երբեք,  բազմամարդ էր և տոնական։ 

Երևան երաժշտական գիշեր 2019-ը եզրափակվեց գեղեցիկ հրավառությամբ և հաջորդ տարի հանդիպելու ակնկալիքով:

Պատկերասրահ՝ Yerevan Music Night 2019