Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-09-2019
«Жизнь - это кайф».Սոսո Պավլիաշվիլին հանդես եկավ համերգով
Սեպտեմբերի 17-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երգիչ Սոսո Պավլիաշվիլիի և Նավերեյ Օրքեսթրայի սպասված համերգը:

Համերգը կազմակերպել էին Մեցցո Պրոդաքշնը և Մարզահամերգային համալիրի տնօրինությունը: Պավլիաշվիլին իր նոր համերգային ծրագիրն անվանել էր «Жизнь - это кайф»՝ ի պատիվ իր ալբոմի: «Եկել եմ ասելու, որ սիրում եմ ձեզ»,-համերգի ընթացքում մի քանի անգամ հայերին սեր խոստովանեց վրացի երգիչը: Հանդիսատեսը ջերմ էր արձագանքում նրա յուրաքանչյուր ելույթին: 

Համերգի ընթացքում ներկայացվեց Սոսո Պավլիաշվիլի նոր ալբոմը, որտեղ ընգրկված էին նոր երգեր, ինչպես նաև հնչեցին սիրված երգերի նոր մշակումներ։

Համերգին ներկա էր նաև երգչի կինը՝ Իրինան: «Սիրելի կանայք, դուք այնքան չքնաղ եք, անհավանական, գեղեցիկ, քնքուշ, իմաստուն, երբեմն էլ` կամակոր, բայց դա ձեզ սազում է: Եվ ընդհանրապես կյանքը հիասքանչ է, քանի որ դուք քայլում եք նրա միջով, և աշխարհը գեղեցիկ է, քանի որ դուք ժպտում եք: Եվ տա՛ Աստված, որ ձեր սիրելիները միշտ տուն վերադառնան ողջ, առողջ, մի քիչ ավելի հարուստ և հնարավորինս սթափ »,- ելույթներից մեկի ժամանակ ասաց երգիչը:

Իր ելույթի վերջին հատվածում նա նույնիսկ բեմ հրավիրեց կնոջը, որպեսզի միասին մի քանի երգ կատարեն: 

Ամենահաճելի փաստն այն էր, որ Սոսոյին ամբողջ ընթացքում նվագակցում էր հայ երաժիշտներից կազմված խումբը, որոնց թվում է նաև հայ հատնի շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը: Ի դեպ, Նավերեյ հակառակ ընթերցվում է որպես Երևան (Naverey- Yerevan):

Պատկերասրահ՝ Սոսո Պավլիաշվիլիի և Նավերեյ Օրքեսթրայի համերգը Երևանում