Նյութը՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ից
Տեղադրվել է 18-09-2019
Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում
ՀԿ Կենտրոնը «Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում» ծրագրի շրջանակներում սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Համաշխարհային սրճարան» մեթոդով կազմակերպվող աշխատաժողովին, որի ընթացքում մասնակիցների կողմից կմշակվի Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության 2019-2021 թթ․ գործողությունների պլանը։

Միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 28-ին, ժամը 14։00-ին։

Ովքեր կարող են մասնակցել․

  • 16-35 տարեկան վանաձորաբնակ երիտասարդները (առանց կրթական, սոցիալական, սեռային և այլ խտրականության),
  • երիտասարդական աշխատողները,
  • երիտասարդների հետ աշխատող պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչները,
  • երիտասարդների հետ աշխատող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները,
  • երիտասարդական ոլորտի փորձագետները, հետազոտողները։


Գրանցվել՝ http://bit.do/NGOC-VTEQ

Գրանցվել կարող եք մինչև սեպտեմբերի 26-ը։