Նյութը՝ «ՆԱԻՐԻ» համահայկական հիմնադրամից
Լուսանկարները՝ «ՆԱԻՐԻ» համահայկական հիմնադրամից
Տեղադրվել է 19-09-2019
«ՆԱԻՐՅԱՆ» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն - 2019
Իր տեսակի մեջ նախադեպը չունեցոող պարարվեստի մրցանակաբաշխութուն. բացառիկ տոն հայ պարարվեստը արժևորողների համար:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո «ՆԱԻՐԻ» համահայկական հիմնադրամը Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համատեղ հիմնադրել է «ՆԱԻՐՅԱՆ» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 
 
Մրցանակաբաշխության մասնակիցներն են՝ 
Երևանի պարարվեստի պետական քոլեջ,
Վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ,
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբ,
Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլ,
Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ,
Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլ,
ՀՀ զինված ուժերի երգի պարի «Սարդարապատ» պարի պետական անսամբլ, 
Արցախի պարի պետական անսամբլ,
Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոն:
 
Տոմսերի համար կարող եք դիմել tomsarkgh.am-ից, Toms.am-ից և ֆիլհարմոնիաի մեծ դահլիճի դրամարկղ: