Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-09-2019
Ցուցահանդես` Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում
Հայաստանի երրորդ հանրապետությունը 28 տարեկան է: Հենց այս օրը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում երիտասարդ նկարիչները ցուցադրեցին իրենց ստեղծագործությունները:

Ցուցադրության համար, որպես այդպիսին,  թեմա առանձնացված չէր,  երիտասարդները ներկայացրել էին իրենց նախընտրած գործերը:  

Սկսնակ նկարչուհի էլեն Գալիչյանն ինքնուսույց է: Նա  մանկուց է զբաղվում նկարչությամբ:  Էլենի ստեղծագործություներում գերակշռում են դիմանկարները: Նրա խոսքով` այս ցուցահանդեսը երիտասարդ  և  սկսնակ նկարիչներին ինքնահաստատվելու հնարավորություն է տալիս: 

«Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ի  համահիմնադիր նախագահ Տիգրան Ավագյանը  նշեց` ցուցադրությունը երիտասարդներին հնարավորություն կընձեռի ցուցադրել իրենց  ստեղծագործությունները , ինչպես նաև ոլորտում ինքնաճանաչվելու ու զարգանալու հարթակ ստեղծել: 

«Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ն նման միջոցառում առաջին անգամ չէ, որ կազմակերպում է : Նախորդ տարի ևս նույն օրը` սեպտեմբերի 21-ին  երիտասարդներին հնարավորություն էր ընձեռվել ներկայացնել իրենց ստեղծագործությունները:

Այս տարի ցուցահանդեսին ներկայացված է 10  նկարչի 45 գործ:

Պատկերասրահ՝ Ցուցահանդես-մրցույթ Թումանյանի այգում