Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-09-2019
Մեր ժողովրդականը ամենագեղեցիկն է, ամենապարզն ու ամենազուլալը
Ծանոթացեք քանոնահարուհիներ Սուսաննա Մանասերյանի և Լիլիթ Գևորգյանի հետ: Երաժշտական աշխարհուն նրանք նաև հայտնի են, որպես Experimental duo խմբի անդամներ։

Խումբը գործում է արդեն երկու տարի, և հիմնականում կատարում է էքսպերիմենտներ ամենատարբեր ժանրերում. ջազ, դասական, փոփ, միևնույն ժամանակ չմոռանալով ազգայինի մասին կատարում է ժողովրդական, պարային, քավրներ, դրանք ներկայացնում հայկական մոտեցմամբ:

Խմբի անդամներից Լիլիթը հիշում է. «Խմբի անվանում ընտրելը շատ բարդ ստացվեց մեզ մոտ, ինչ որ հետաքրքիր ու բնութագրող բան էինք ուզում, որ անվանում արդեն ինչ-որ բան ասեր խմբի մասին: Երկար մտորումներից հետո գտանք այն ինչ ուզում էինք՝ Experimental duo»:

Լիլիթը և Սուսաննան ծանոթ են դեռ մանկուց՝ բարեկամական կապ ունեն: Աղջիկներին կապում է նաև քանոն երաժշտական գործիքի հանդեպ անսահման սերը: «Մինչև 4-րդ  դասարան ուղղակի էի գնում քանոնի,բայց երբ որ սկսեցի մասնակցել տարբեր միջոցառումների, զգացի իմ կարևորությունը երաժշտության մեջ, հասկացա, որ քանոնը ինձ համար է, որ ես իմ ասելիքն ունեմ, -պատմում է աղջիկներից Լիլիթը: Սուսաննան էլ ավելացնում է, որ ամեն գործիք էլ ունի իր բարդությունները, ուղղակի պետք է սիրել ու անսահման նվիրվել ու հաստատ ամեն ինչ կստացվի,- «Ամենակարևորը սերն է: Շատ երաժիշտների մոտ գալիս է մի շրջան, որ հիասթափվում են գործիքից: Ինձ մոտ էդպիսի շրջան չի եղել: Քույրս էլ  է ունեցել  էդպիսի շրջան, երբ կտրականապես որոշել էր, որ այլևս չի գնալու քանոնի: Ինձ մոտ այդ շրջանը չի եղել, երևի օրինակն եմ տեսել, որ չի կարելի՝ միևնույն է հետ ես գալու»:



Աղջիկները նվագում են երաժշտական անսամբլներում ու նվագախմբերում: Ասում են, որ ամբողջ օրը երաժշտությամ մեջ լինելով ազատ ժամանակ սիրում են վայելել լռությունը: Բայց քանոն երաժշտական գործիքը, ժողովրդական երգն ու երաժշտությունը նրանց համար անփոխարինելի են. «Այսքան ժանրեր, այսքան տարբեր երաժշտություն նվագելուց հետո հասկացա, որ ամեն դեպքում մեր ժողովրդականը ամենագեղեցիկն է, ամենապարզն ու ամենազուլալը: Եթե ընտրության առաջ կանգնեմ, միանշանակ կնտրեմ ժողովրդականը երաժշտությունը,- ասում է Լիլիթը: Սուսաննան էլ է նրա հետ համակարծիք. «Ի վերջո ժողովրդականի հիման վրա է ստեղծվում անեմ ինչ, օպերաները, սիմֆոնիաները: Արամ Խաչատրյանի շատ ստեղծագորխությունների հիմքն էլ հենց ժողովրդական երաժտությունն է»,- ասում է նա:

Խումբն ունի նաև Duo+ ձևաչափ, որի շրջանակներում համագործակցում է տարբեր երաժիշտների ու կատարողների հետ: Առաջին համագործակցությունը երաժիշտ Դավթյան Ժաննայի հետ էր: Նրանք հանդես եկան «Մեր սիրո աշունը» երգով:

Duo+ գաղափարի շուրջ համագործակցություններ են ունեցլ նաև վիոլահար Գրիգոր Առաքելյանի, կոնտրաբասահար Գևորգ Սմորոդինովի, դհոլահար Ստյոպա Սարգսյանի հետ: 



Experimental duo և Էմմանուել Հովհաննիսյանի հետ համատեղ ստեղծել են նաև “suspus project”-ը: 

Այժմ աղջիկները սովորում են կոնսերվատորիայի քանոն բաժնի 4 կուրսում: Ժամանակի մեծ մասը նվիրում են դասերին, ասում են, որ ավարտելուց հետո ավելի ակտիվ կզբաղվեն երաժշտությամբ: Լիլիթի կարծիքով արդյունք ունենալու համար պետք է սիրելի գործին շատ ժամանակ տրամադրել. «Միտում կա, որ բոլոր երեխաները գնում են քանոնի դասերի: Մեծ տարածում է ստացել: Սա իհարկե դրական տենդենց է, մյուս կողմից էլ մրցակցություն է մեծանում, տարբերվելու խնդիր է առաջանում: Սա էլ իր լավ կողմն ունի, խթանում է, որ ավելի ու ավելի շատ աշխատենք, նոր բան սովորենք»:

Աղջիկները՝ Սուսաննան և Լիլիթը պատմում են, որ առաջիկայում պատրաստվում են հանդես գալ մի շարք երգերի մշակմամբ, նոր ու հետաքրքիր էքսպերիմենտներով, նոր համագործակցություններով, ինչպես նաև պատրաստվում են տեսահոլովակ նկարահանել: Քանոնահարուհիները վստահ են, որ հաջողության հասնելու համար նախևառաջ պետք է անմնացորդ սիրել այն գործը, որով զբաղվում ես, չկոտրվել և ոչ մի դեպքում հետ չկանգնել նպատակներից ու երազանքներից:

Իսկ աղջիկների գործունեությանը կարող եք ծանոթանալ հետևելով նրանց ֆեյսբուքյան Experimental Duo էջին: