Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-09-2019
Հեծանվաշքերթ՝ ԵՊՀ 100 ամյակին ընդառաջ
Այսօր ԵՊՀ 100 ամյակի միջոցառումներին ընդառաջ տեղի ունեցավ հեծանվաշքերթ-ֆլեշմոբ:

Ֆլեշմոբը կազմակերպվել էր ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից: 

Հեծանվաշքերթը մեկնարկեց ԵՊՀ 6-րդ մասնաշենքից   (Սև շենք) և ավարտվեց ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ:  Երթուղին անցնում էր մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ Աբովյան, Վազգեն Սարգսյան, Բեյրութի, Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոսի, Խանջյան, Սայաթ-Նովա  և վերջնակետը՝ Ալեք Մանուկյան:  Վերջնական կայանատեղիում՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում, մասնակիցները հեծանիվներով պատկերեցին «100»՝ 100-ամյա ԵՊՀ-ի խորհրդով:

Ֆլեշմոբի մասնակիցներից էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Նորայր Շողիկյանը: Eritasard.am-ի հետ զրույցում Նորայրը պատմեց հեծանվաշքերթից ստացած իր տպավորությունների մասին. «Հեծանիվ հաճախ եմ վարում, կազմակերպված հեծանվարշավի գաղափարն էլ շատ գրավիչ էր, քանի որ հնարավորություն կար համատեղելու հաճելին ևս մեկ հաճելի երևույթի հետ, որն էլ յուրօրինակ կերպով հարազատ համալսարանի 100-ամյակը նշելն ու շնորհավորելն էր»:

Հեծանվաշքերթի ողջ ընթացքը կանոնակարգվել է ՀՀ ոստիկանության կողմից: Մասնակիցներին ֆլեշմոբի ողջ ընթացքում ուղեկցում էր նաև Շտապ օգնության ծառայությունը:

Պատկերասրահ՝ ԵՊՀ 100-ամյակին ընդառաջ հեծանվաարշավ