Լուսանկարները՝

Ծրագիրը հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ամերիկյան գործընկերների հետ համատեղ նախագծերը նաև ծրագրի ավարտից հետո:
Դիմորդները պետք է աշխատեն հետևյալ ոլորտներում՝
- Կառավարությունում և պետական սեկտորում, այդ թվում տեղական և մարզային մարմիններում,
- ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում, ինչպես նաև նպաստում են քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Դիմորդները պետք է՝
- լինեն 25-ից 35 տարեկան,
- լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ,
- ունենան առնվազն բակալավրի կոչում,
- տիրապետեն անգլերենին,
- ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ,
- ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում,
- հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, պետական կառույցներում, կառավարությունում),
- ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ:
Հայտը ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է:
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը 1996 թ-ից կրթական և մասնագիտական կրթաթոշակային ծրագրեր է իրականացնում ԱՄՆ-ի կառավարության ֆինանսական աջակցությամբ, այդպիսով, հնարավորություն տալով ավելի քան 1500 հայաստանցի աշակերտների, ուսանողների, դասախոսների, վարչական աշխատակիցների սովորելու և մասնագիտական վերապատրաստում անցնելու ԱՄՆ-ում։
Ներկայումս, մեր կազմակերպությունն իրականացնում է պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների փոխանակման և վերապատրաստման Professional Fellows Program (PFP) ծրագիրը, որի նպատակն է հնարավորություն ընձեռել հայ երիտասարդ մասնագետներին գիտելիքներ և փորձառություն ձեռքբերել ԱՄՆ հաստատություններում` համագործակցության սկիզբ դնելով երկու երկրների կառույցների միջև։ Այս կրթաթոշակ-ծրագիրն անբողջությամբ ֆինանսավորում է ԱՄՆ-ի պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: