Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 28-09-2019
Անուշաբույր թեյն ու սուրճը մեկ տեղում․մեկնարկել է սուրճի և թեյի ամենամյա փառատոնը
«Պրոմ Էքսպո» և «Ազդ»ընկերությունների նախաձեռնությամբ արդեն 3-րդ անգամ Երևանի Կարապի լճի տարածքում անցկացվեց սուրճի և թեյի ամենամյա փառատոնը:

Փառատոնի մասնակիցները հնարավորություն  ունեցան վայելելու սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով, մասնակցել համտեսին ու գնել սուրճ ու թեյ՝ մեծածախ գներով:

Փառատոնի գլխավոր միջոցառում դարձավ սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքը: Ներկայացված  էին սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի: Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն տրվեց մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին։

Միջոցառումը ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, իսկ սուրճի բույն ու թեյի անուշահոտ բույսերը,անտարբեր չէին թողնում հատկապես զբոսաշրջիկներին։ Պիերն արդեն 5-րդ օրն է ինչ ժամանել է Հայաստան, փառատոնին մասին չի իմացել, սակայն գեղեցիկ և անուշաբույր աժեոտաժը հետաքրքրել է նաև Պիերին․



«Հետաքրքիր փառատոն է, ինձ հատկապես գրավեց ձեր սարերի բույսերից պատրաստված թեյերը,շատ էի մտածում՝ ինչ կարող եմ գնել հարազատնեիս, այսօր այդ խնդիրը լուծվեց»,- ծիծաղելով մեզ հետ զրույցում նշեց Պիերը։

Համտեսելով հայկական արտադրության սուրճն ու թեյը՝ Պիերը խոստովանեց, որ թեյի մասին խոսելիս ակամայից  հիշում էր Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Անգլիան, իսկ այսուհետ այս ցուցակում ավելացրեց ևս մեկ երկիր՝ Հայաստանը։ 

Փառատոնի 2 օրերի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու սուրճի ու թեյի ոլորտի լավագույն արտադրողների ապրանքներին, ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ներմուծվող թխվածքների ու հրուշակեղենի նմուշներին ու գնելու դրանք: 

Հիշեցնենք, որ սուրճի և թեյի փառատոնը անցկացվում է 2017 թվականից, այն շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 28-ը: