Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-09-2019
Դսեղն այսուհետև ունի իր բրենդինգը
Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզի Դսեղ համայնքը, որը հայտնի է իր հրաշք բնությամբ և պատմամշակութային հարստություններով, այսուհետև կունենա իր բրենդինգը։

Դսեղի բրենդինգը ստեղծվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում՝ Արամ Աթյանի ստեղծագործական աշխատանքի շնորհիվ։ 

Ծրագիրը ֆինանսավորվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) կողմից:

Գաղափարն ինքնանպատակ չի եղել։  Բրենդինգի մեջ ամփոփվել է աշխույժ ապրելակերպը, բնավորությունը, սովորույթները, հատուկ բնությունը, գույները։ 

Այսուհետև ձեր իրերի շարքում կարող են լինել «DSEGH» անունը կրող նոթատետր, գրիչ, դրամապանակ, գլխարկ, պայուսակ և այլն։ Սա լավ տարբերակ է, թե՛ տեղական արտադրանքին զարկ տալու, թե՛ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար։ 

Աղբյուրը՝ https://bit.ly/2omM2hD,  https://bit.ly/2nEgD9Z