Նյութը՝
Լուսանկարները՝ Photo Atelier Marashlyan-ի
Տեղադրվել է 01-10-2019
Հայաստանը լավագույնս կներկայանա «Little Miss United World 2019» միջազգային հեղինակավոր մրցույթին
«Little Miss United World 2019» միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2 - 8-ը Կանարյան կղզիներում: Մրցույթն ամեն տարի մասնակից երկրների առումով ամենաներկայացուցչականն է:

Բավական է նշել մասնակից երկրների աշխարհագրությունը. Միացյալ Նահանգներ, Բուլղարիա, Ֆրանսիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Ռումինիա, Ռուսաստան, Թաիլանդ, Լեսոտո, Բրազիլիա, Ղազախստան, Քենիա, Հարավային Աֆրիկա, Մոնղոլիա, Հունաստան, Ուկրաինա, Հնդաստան, Կոսովո, Մալայզիա, Մալթա, Նեպալ, Նիգերիա, Պորտուգալիա, Շրի Լանկա, Ուզբեկստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ալբանիայ, Վիետնամ, Վրաստան: Սա ամենահեղինակավոր մրցույթն է աշխարհում, որն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ:

LITTLE MISS and MISTER WORLD ապրանքային նշանի բացառիկ օգտագործողն ու ազգային տնօրենը Հայաստանում «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան է: Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու նման հեղինակավոր մրցույթում, որը ներառված է համաշխարհային մտավոր սեփականության գործակալության ապրանքային նշանների բազայում (www.wipo.org): 

«Little Miss United World 2019» մրցույթի միջազգային ժյուրիի կազմում շուրջ երեսուն երկրներից հրավիրված արվեստի, մշակույթի, նորաձևության, շոու բիզնեսի, Fashion ինդուստրիայի ներկայացուցիչներ են:

Մենք հանդիպեցինք «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանին, ով կիսվեց մրցույթի հետ կապված վերջին նորություններով: «Հատուկ ուզում եմ նշել Հայաստանում Իսպանիայի վիզաների կենտրոնի, Ռուսատանում Իսպանիայի դեսպանության, անձամբ հյուպատոսի աջակցությունը, ովքեր աներևակայելի արագ շենգեն երկրների մուտքի արտոնագիր տրամադրեցին հայաստանյան պատվիրակության անդամներին: Ուզում եմ առանձնացնել մեր երկիրը ներկայացնող մասնակիցների ծնողների մեծ աշխատանքը, ովքեր ջանք, եռանդ, նյարդեր, ժամանակ չեն խնայել երեխաների լավագույնս ներկայանալու համար: Եվ իհարկե առանձնահատուկ ուզում եմ ընդգծել պատվիրակության ղեկավար Գևորգ Ասատրյանի անձնական մեծ ներդրումն այս ամենում»,- նշեց Լուսինե Բաղդասարյանը:

«Little Miss United World 2019» միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացնում են ութամյա Ինեսա Պալոյանը և տասնմեկամյա Լյուսյա Ջանվելյանը: Երկուսն էլ ներկայանալու են միանգամից երկու անվանակարգերում՝ International model և International talent:

2016-ին Հայաստանը մրցույթից վերադարձել է GRAND PRIX մրցանակով, ԳԼԽԱՎՈՐ մրցանակով, BEST ART COSTUME հատուկ մրցանակով: 

Բարի ճանապարհ ենք մաղթում հայկական պատվիրակությանը դեպի հեռավոր Տեներիֆե: