Նյութը՝ ՄԱԶԾ-ից
Տեղադրվել է 06-10-2019
Գաղափարների մրցույթ
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման մեջ» ծրագիրը 2019թ. նոյեմբերի 7-9-ը կազմակերպում է «#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության միջոցառումը՝ խրախուսելու բազմաբնակավայր համայնքներում տարաբնույթ խնդիրներին արձագանքող կանանց ակտիվ խմբերի ստեղծումը։

#DEMOCoDesign Lab-ին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հայտերի ներկայացման ուղեցույցից, անցնելով հետևյալ հղումով` http://bit.ly/2Oiw0jM:

Հաղթող նախագծերը կստանան ֆինանսական աջակցություն։

#DEMOCoDesign Lab-ին մասնակցելու համար Դուք կարող եք դիմել որպես գաղափար առաջարկող կամ որպես մասնակից (փորձագետ):

Ձեր գաղափարները կարող եք ներկայացնել հետևյալ հղումով՝ http://bit.ly/2IoE2Ug։

Եթե ցանկանում եք ներգրավվել որպես մասնակից, ունեք փորձագիտական գիտելիքներ, կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ http://bit.ly/2LP0vME։

Վերջնաժամկետը՝ 2019 թվականի հոկտեմբերի 20։

#DEMOCoDesign Lab-ն իրականացվում է ՄԱԶԾ-ի՝ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման մեջ» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։