Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-10-2019
«DEMOCoDesign Lab» ոչ խոշորացված համայնքների բնակիչների համար
Սույն թվականի նոյեմբերի 15-17-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրը կազմակերպում է հերթական «#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության միջոցառումը։

Ծրագիրն իրականացվում է  Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ, ՕքսԵՋեն հիմնադրամի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։  

Հիմնական նպատակը հանդիսանում է  տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցությունը խրախուսելը՝ ոչ խոշորացված համայնքներում։

Հաղթող նախագծերը պետք է իրականացվեն Հայաստանի ոչ խոշորացված համայնքներում՝ ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ:  

Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 3-ն է, այնպես որ շտապե՛ք անցնել ստորև հղումներով։ Դուք կարող եք դիմել որպես գաղափար առաջարկող կամ որպես մասնակից (փորձագետ):

-Ձեր գաղափարները կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ` http://bit.ly/2ATjiQk:

- Եթե ցանկանում եք ներգրավվել որպես մասնակից, ունեք փորձագիտական գիտելիքներ, ապա կարող եք գրանցվել այս հղմամբ` http://bit.ly/30UWo5T:

-#DEMOCoDesign Lab-ին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հայտերի ներկայացման ուղեցույցից՝ http://bit.ly/2LYOgx2: