Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Տեղադրվել է 18-10-2019
2019 թվականի չորրոդ եռամսյակի դրամաշնորհի հատկացման մրցույթի հրավեր՝ Վանաձորում գործող ՀԿ-ների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համաձայն 2019 թվականի հոկտեմբերի 18-ին դրամաշնորհի հատկացման մրցույթի մասին տրված հայտարարության հրավիրում է ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում գործող և երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններին մասնակցելու 2019 թվականի չորրոդ եռամսյակի դրամաշնորհի հատկացման մրցույթին:
Հայտը, ինչպես նաև հայտին կցվող նախահաշիվն ու ժամանակացույցը անհրաժեշտ է ներկայացնել համաձայն կից ներկայացվող ձևաչափերի: 

Հատուկ հիշեցում: Ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ բնույթի ծախսեր:

Մրցույթի մասնակցից պահանջվող որակավորման չափանիշներն են՝
  • Ծրագրի հիմնական աշխատակազմի մասնագիտական փորձը և գործունեությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ (cv), վկայականներ, հավաստագրեր):
  • Կազմակերպության նմանատիպ ծրագրեր իրականացնելու փորձառությունը հավաստող տեղեկատվություն (առկայության դեպքում):
Դրամաշնորհի տրամադրման շրջանակներն են՝
1. Քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մաս¬նակ¬ցության գործընթացների խթանում,
2. Երիտասարդության զբաղվածության անհրաժեշտ մեխանիզմների մշակում, ինչպես նաև մասնագիտական կրթության և ձեռներեցության խրախուսում,
3. Երիտասարդական աշխատանքի կայացում և երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացում,
4. Երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում, քաղաքացիական պաշտպանություն (արտակարգ իրավիճակներ, ռազմական պատրաստվածություն) և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունների խթանում,
5. Տեղական, ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդական համագործակցության, միջմշակութային երկխոսության և երիտասարդների շարժունության խրախուսում,
6. Ներառականության խրախուսում՝ մարդու իրավունքների և հավասար հնարավորությունների տարածման միջոցով
7. Շրջակա միջավայր և բնապահպանական հիմնախնդիրներ,
8. Երիտասարդների շրջանում մեդիագրագիտությանն ուղղված ծրագրեր:
 
Հայտի կազմման լեզուն հայերենն է (ներառյալ նաև կցվող փաստաթղթերը): Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի նոյեմբերի 18-ը, ժամը 12:00 ներառյալ
 
Ծրագրի մեկնարկը պետք է նախատեսել  2019 թվականի  դեկտեմբերի 1-ից ոչ շուտ, ավարտը ոչ ուշ քան 2019 թվականի դեկտեմբերի 15-ը: Հայտը ներկայացվում է մրցութային հանձնաժողովի քարտուղարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ):

Մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կարող եք գրավոր դիմել մրցութի հանձնաժողովի նախագահ Գ. Լոռեցյանին:

Հայտերը բացվում են 2019 թվականի նոյեմբերի 18-ին ժամը 14:30-ին` հայտերի բացման նիստում: Մասնակիցը կարող է ներկա գտնվել հայտերի բացման նիստին:

Հայտերը գնահատվելու են ըստ մասնակիցներից պահանջվող որակավորման չափանիշների և ըստ ծրագրային հայտերի:

Հանձնաժողովի անդամները հայտերի բացման նիստում որոշված ժամկետում մրցույթի հրավերով սահմանված կարգով գնահատում են մրցույթի մասին հայտերը և գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով հայտերի վերաբերյալ եզրակացություն են տալիս, ստորագրում և քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկների մեկական օրինակները:

Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա: Հանձնաժողովն ընդունում է որոշում այն կազմակերպության (կազմակերպությունների) ցանկը հաստատելու մասին, որոնց հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման` նվիրաբերության պայմանագիր, և այն կազմակերպության (կազմակերպությունների) մասին, որոնց հետ չի կարող կնքվել նման պայմանագիր:

Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե`
ա) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.
բ) ոչ մի հայտ չի ներկայացվել.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված դրամաշնորհների տրամադրման կարգի 34-րդ կետով նախատեսված դեպքերում պետական մարմնի ղեկավարը չի հաստատում հանձնաժողովի որոշումը: