Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-10-2019
«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019». նորարարական ոլորտի լավագուն ներկայացուցիչները Հայաստանում են
Երեւանում մեկնարկել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019․ վերափոխելով բանականությունը» թեմայով համաժողով:



Միջոցառման հանդիասավոր բացմանը ներկա էին գիտական աշխարհի առաջատար մասնագետներ ու գործարարներ Հայաստանից  և Հայաստանի սահմաններից դուրս: Այս ֆորումը յուրատեսակ կամուրջ է կառուցում գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների եւ ֆինանսական ինստիտուտների միջեւ:



Գիտական  կարեւոր միջոցառման ընթացքում` հոկտեմբերի 16-18-ը  ելույթներով եւ ինտերակտիվ հանդիպումներվ  Facebook AI-ի, Google DeepMind-ի, GoogleBrain-ի, Microsoft-ի, նորարարական ոլորտի այլ հեղինակավոր կազմակերպությունների, աշխարհի առաջատար համալսարանների եւ Սիլիկոնյան հովտում գործող ամենահաջողակ ստարտափերի ներկայացուցիչները կկսիվեն իրենց հաջողությունններով ,նպատակներով եւ ինչու չէ նաեւ խորհուրդներով:



«Տեխնոլոգիական դարաշրջանում մենք բոլորովին այլ ակնոցներով ենք նայում մեզ. ոչ թե մենք այն ենք, ինչ որ կանք, այլ թե ինչ ենք ցանկանում լինել: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք կքննարկենք այն համակարգը, որը մարդկությունը ստեղծել է հազարամյակների փոխգործակցության միջոցով: Եվ, ինչպե՞ս է այժմ այդ ֆիզիկական և սոցիալական կառուցվածքը փոխվում, երբ դուք կիրառում եք արհեստական բանականություն: Ինչպե՞ս բարելավել մեր մարմինները գենոմիկայի, գենետիկայի և ընդհանրապես կենսատեխնոլոգիայի նոր բացահայտումներով»,-ասաց FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։



Ողջունելով «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի կազմակերպիչներին, մասնակիցներին ե հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարեւորեց Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների անցկացումը մարդու եւ տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով: Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշեց  «տեխնոլոգիաների պատմությունը մեզ հույս է տալիս, որ արհեստական բանականության զարգացումը մարդու միտքը կազատի այնպես, ինչպես առաջին ինդուստրիալ հեղափոխության ժամանակ ազատվեցին մարդու ձեռքերը և դրա արդյունքում՝ միտքը: Եվ այն մտավոր աշխատանքի մի մասը, որը կանի արհեստական բանականությունը, տարածք կազատի, որպեսզի մարդու մտածողությունը, մարդու միտքը, մարդկային բանականությունը նոր ուղղություններ հայտնաբերի եւ նոր տարածքներ նվաճի՝ խորանալով մարդու օրգանիզմի եւ էության մեջ եւ խորանալով դեպի տիեզերք»:



Իր խոսքը վարչապետը ավարտեց «կանաչ»նորությամբ. «Հայտարարությունը հետեւյալն է՝ մեր կառավարությունը շատ ամբիցիոզ մի ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետությունում»: