Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 22-10-2019
Ցուսահանդես նվիրված՝ կայուն զարգացման նպատակներին
Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված ՄԱԿ-ի օրվան ու կայուն զարգացման նպատակներին: Այս «ԿԱՆԱՉ» ցուցահանդեսը, արդյունքն է ամառվա ընթացքում ուսանողների կատարած հայկական բնապատկերների:

Միջոցառմանը ներկա էր ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ով կարեւորեց նմանօրինակ մոտեցումը եւ իր դրական կարծքին արտահայտեց ուսանողների աշխատանքերի վերաբերյալ:

Երկրորդ կուրսի ուսանողներ Մերին եւ Ստյոպան, ողջունելով նրեկաներին, խոսեցին բնության եւ մարդու կապի եւ դրանց կարեւոր նշանակության մասին Մերին վստահ է, որ բնությունը տալիս է մարդուն այն, ինչ մարդը տալիս է բնությանը, եւ այդ կապն անչափ կարեւոր է:

Ստյոպան էլ իր բնանկարը նվիրեց անձամբ Շոմբի Շարփին, հավելելով ,որ այն ինչ տալիս է բնությւոն դա աննկարագրելի է, իսկ ապրել առանց բնության կամ պարզապես բնության մանրուքները չնկատելով դա անթույլատրելի է:

Ստյոպան մեզ հետ զրույցում խոստովանեց, որ անհատական ցուցահանդես ունեցել է, սակայն այս մեկն իր ուրույն տեղն ունի. «Այս ցուցահանդեսն ունի հստակ ասելիք, բնության պահպանումն ու այդ գեղեկությամբ ապրելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությունն ունեցա այս ցուսահանդեսում, իսկ հեղինակածս բնանկարը Շոմբի Շարփին նվիրելը ինձ համար մեծ պատիվ էր»:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն էլ իր հերթին փոքրիկ անակնկալներ էր պատրաստել ուսանոսների համար,ցուցահանդեսի մասնակիցները գրասենյակի կողմից նաեւ պատվոգրերի արժանացան:

Պատկերասրահ՝ Ցուսահանդես՝ ՄԱԿ-ի գրասենյակում