Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 23-10-2019
Երիտասարդական ֆորումի մասնակցության հրավեր
ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը տեղեկացնում է, որ 2020 թ. մարտին կայանալիք Թմրամիջոցների հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի է ունենալու երիտասարդական ֆորում:
Ֆորումին մասնակցելու համար հրավիրվում են 14-18 տարեկան պատանիներ, ովքեր իրենց դպրոցներում կամ համայնքներում ներգրավված են թմրամիջոցների օգտագործման կանխարգելմանը և առողջ ապրելակերպի տարածմանն ուղղված ծրագրերում կամ նախաձեռնություններում: Միջոցառման աշխատանքային լեզուն անգլերենն է: 
 
Կազմակերպիչներն ունեն սահմանափակ ֆինանսական միջոցներ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներից ընտրված մասնակիցների ծախսերը հոգալու համար: 

Ֆորումին մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս. թ. նոյեմբերի 13-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնեն կամ erit-msy@gmail.com և info@edu.am էլ. հասցեներին ուղարկեն՝
կոնտակտային տվյալներ 
հակիրճ ինքնակենսագրություն 
անգլերենով տեղեկատվություն թմրամիջոցների օգտագործման կանխարգելմանը և առողջ ապրելակերպի տարածմանն ուղղված ծրագրերում կամ նախաձեռնություններում իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ: