Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 26-10-2019
«Datsun» ապրանքանիշը վտանգված է
«Nissan»-ի նոր ղեկավար Մակատո Ուտիդին կհրաժարվի ոչ շահութաբեր արտադրանքի շարքից։ Ահա այսպիսին է նրա նախագիծը՝ «արտադրողականությունը վերականգնելու հարցում», որը կարող է ընկերությանը դուրս հանել ճգնաժամից, որում նա հայտնվել է։

Բարեփոխումը հատկապես կհարվածի զարգացող շուկային, սակայն սա նոր քայլ կլինի ԱՄՆ-ի և Չինաստանի հարթակներում հայտնվելու համար։ 

Ինչպես հայտնում է «Reuters»-ը՝ «զոհի» կարգավիճակում կլինի բյուջետային բրենդ համարվող «Datsun»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օպտիմալացման գործընթացը հանձնարարվել է փոխնախագահ Դզյուն Սեկին։ Սակայն, չի նախատեսվում գործարանների ամբողջական փակում կամ որևէ երկրից դուրս բերում։ 

Սպասվում է, որ Սեկին մասշտաբային նախագիծը կներկայացնի այս ամիս, սակայն բարեփոխման համար կպահանջվի մոտ 1 տարի։