Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 31-10-2019
Աշխարհի շատ երկրներում այսօր նշում են Հելոուինի տոնը
Հելոուինը (Halloween, All Hallows' Eve կամ All Saints' Eve) Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն է, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են։ Այն ընդունված է նշել հոկտեմբերի 31-ին։ Տոնը կարելի է ասել, որ նշում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։

Խորհրդանիշները

Տոնի խորհրդանիշներից մեկը կելտական ավանդույթ համարվող լուսատու դդումն է, որի միջոցով, ըստ ավանդության, հոգիները գտնում էին մաքրագործման ճանապարհը։ 

Էլ ինչ Հելոուին առանց կերպարանափոխության։ Կերպարներ ֆիլմերից, մուտֆիլմերից, հեքիաթներից․․․Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը և հրեշները։ Ավանդական գույներն են սևը և նարնջագույնը։

Քչերը գիտեն, սակայն կարևոր խորհրդանիշ է համարվում Ջեքի լապտերը։ Այն դդում է, որի վրա փորագրված է չար, սակայն ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ Առաջին անգամ «Ջեքի ճրագը» հայտնվել է Մեծ Բրիտանիայում, բայց սկզբնական շրջանում պատրաստման համար օգտագործվել է շաղգամ։



«Ջեքի ճրագ»-ն իր ժամանակակից տեսքը ստացել է 1837թ․-ին։ Հենց այդ ժամանակ էլ այն ստացել է իր անվանումը։  1866թ․-ին այն արդեն ասոցացվում էր Հելոուինի հետ։  Ամերիկայում վրան փորագրված դդումը մինչ Հելոուինի տարածվելը համարվում էր բերքահավաքի խորհրդանիշներից մեկը։ Արդեն 1990թ․-ին տոնի ժամանակ նրա օգտագործումն արդեն դարձել էր սովորական։

Երգեր, որոնք հնչում են այդ օրը

Փոփ երգիչ Բոբբի Պիկետի «Monster Mash» հայտնի երգն ըստ երաժշտական քննադատների Հելոինի հիմն է։ Երգերի ցանկում է  նաև  «This Is Halloween» երգը։ 



Հելոուինը՝ Հայաստանում

Հայաստանում ևս տոնը նշվում է՝ հիմնականում պատանիների և երիտասարդների կողմից։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ հատկապես Հյուսիսային պողոտայում Հելոուինի կերպարներով մարդկանց ամեն քայլափոխի կարելի է հանդիպել։ Ընդ որում՝ տոնին պատրաստվում են ամենայն լրջությամբ․ ընտրում համապատասխան կերպար, հագուստ, շպար։ 

Հելոուինի նկատմամբ հանրության վերաբերմունքը, սակայն միանշանակ չէ։ Այս հարցում ևս հանրության կարծիքները բաժանվում են։ Ոմանց համար ընդունելի է, իսկ ոմանց համար՝ ոչ։ 

Պատկերասրահ՝ Halloween-ը Երևանում - 2019