Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 31-10-2019
Ներկայացվել է ջրածնային նոր քրոսովեր «BMW i Hydrogen Next»-ի հայեցակարգը
Էլեկտրոնային մեքենաները և հիբրիդները գնալով մեծ տեղ են զբաղեցնում շուկայում, ինչպես նաև լրահոսում։

Առհասարակ տրանսպորտային միջոցների արտանետումները նվազեցնելու տարբեր միջոցներ կան, ուստի, օրինակ «BMW»-ն չի մոռանում ջրածնային վառելիքի մարտկոցով մեքենաների մասին։ 

2022թ․-ին բավարացիները մտադիր են թողարկել փոքր սերիա՝ «BMW X5»-ի ներկա սերնդի բազայի վրա։ Իսկ դրա համար նախատիպ է «BMW i Hydrogen Next»-ի կոնցեպտը, որը ցուցադրվել է Ֆրանկֆուրտի ավտոցուցադրության ժամանակ։ 

Չնայած մշակողները տեխնիկական պարամետրեր չեն ներկայացնում, բայց չեն մոռանում հիշեցնել առանձնահատկությունների մասին։ Մասնավորապես՝ լիցքավորման ժամանակը տևում է 4 րոպե, վազքը՝ ամռանն ու ձմռանը գրեթե նույնը։ Վերջին տվյալը կարելի է համեմատել  «5 Series GT hydrogen fuel cell»-ի փորձով։

5 դռնով այս մեքենայի 1 լիցքը կարող է բավականացնել մինչև 500կմ ճանապարհի համար։ Դեռ 2015թ․-ից «BMW»-ն թեստավորում է անցկացրել, որը մշակողներին օգնել է այս պարագայում։ 

Այս ոլորտում «BMW»-ն աշխատում է «Toyota»-ի հետ, որն արդեն ունի ջրածնային վառելիքի մարտկոցով մեքենաներ, օրինակ՝ «Mirai»։ Հենց «Toyota»-ն էլ օգնել է «BMW»-ին ստեղծել փորձարական ջրածնային «GT»-ն։ Հիմա երկու ընկերությունների ինժեներները ջանասիրաբար աշխատում են վառելիքի բջիջների և ջրածնային մեքենաների մյուս սերնդի վրա։ Ընդ որում՝ երկու ընկերություններն էլ հանդիսանում են «Hydrogen Council»- անդամ, որում կա մոտ 60 կազմակերպություն։ 

Բավարական ավտոհսկան պնդում է, որ «X5»-ն իրական խթան կլինի նման մեքենաներ ստեղծելու համար։ Ընկերության մենեջերների գնահատականներով՝ այն շուկայում կհայտնվի 2025թ․-ից ոչ շուտ։ Սակայն, հաշվի առնելով շուկայի ամեն օր աճող պահանջարկը, այն կարող է նաև փոփոխությունների ենթարկվել։