Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-11-2019
Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը մարզական հավաք է սկսել
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստները պատրաստվում են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո սպասվող «ԵՎՐՈ 2020» տարիքային առաջնության որակավորման փուլին։

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը նոյեմբերի 13-ից 19-ը Թուրքիայում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող տարիքային «ԵՎՐՈ 2020»-ի որակավորման խմբային փուլին: Այս մրցաշարին նախապատրաստվելու նպատակով Հայաստանի Մ19 հավաքականը նոյեմբերի 7-ից սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մրցաշարին նախապատրաստվելու համար Մ19 հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Արման Ներսիսյան - ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ
Լեւոն Կարապետյան – Շիրակ

Պաշտպաններ
Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ
Արման Ղազարյան - ԲԿՄԱ
Ստեփան Սահրադյան – «Արարատ-Արմենիա»
Արտակ Ասատրյան - ԲԿՄԱ
Արսեն Գալստյան – «Արարատ-Արմենիա»
Ռադիկ Սարգսյան - ԲԿՄԱ
Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ
Սերգեյ Մկրտչյան - ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան - ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ
Մամիկոն Դեմենջյան - ԲԿՄԱ
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ
Արսեն Գյուլամբարյան - ԲԿՄԱ
Հայկ Ղեւոնդյան - ԲԿՄԱ
Նարեկ Գրիգորյան - ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան – «Արարատ-Արմենիա»
Պատվական Ավետիսյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ
Արամ Քոլոզյան - ԲԿՄԱ
Գեւորգ Տարախչյան - «Ուրարտու-2»      
Գրենիկ Պետրոսյան – «Փյունիկ-2»