Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 2019-11-06 23:23
Ցիգան Չենին նվիրված երեկո՝ «Ժամանակակից դասականներ»- ի շրջանակում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը» Հայաստանում առաջին անգամ անցկացնում են «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը:

Բացման թվով առաջին համերգը նվիրված էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցան իտալացի մեծահամբավ թավջութակահար Մարիո Բրունելոն եւ ջութակահար Շուշան Սիրանոսյանը՝ կատարելով Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Փառատոնի երկրորդ օրը ՝Նոյեմբերի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում կայացավ համերգային երեկո այս անգամ՝ նվիրված չինացի կոմպոզիտոր Ցիգան Չենին։

Երեկոյի ընթացքում հնչեցին  Ցիգան Չենի ստեղծագործությունները‚ որոնք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեցին ջութակահար Նինգ Ֆենգը‚ դաշնակահար Ռեմի Ժընիեն։

Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի 2013թ. երկրորդ մրցանակակիր, ֆրանսիացի անվանի դաշնակահար Ռեմի Ժընիեին ունկնդերելու հնարավորություն հայ հանրությունը բազմիցս ունեցել է,սակայն   այդ հանգամանքը չխանգառեց,որպեսզի լեփ-լեցուն դհլիճում  ներկանները նույն ոգեւորությամբ եւ նույն հաճույքով ունկնդրել ստեղծագործությունները։ 

Չինացի հանրահայտ ջութկահար Նինգ Ֆենգը հանրությնաը ներկայացրեց ջութակի կոնցերտ «Տառապանքի հաճույքը»։

Մաեստրո Մանսուրյանը եւս մեկ անգամ ընդգծեց՝ ուրախ է, որ Հայաստանում կայանում է նման մեծամասշտաբ փառատոն․«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Երևանում, մեծ իրադարձություն է։ Կատարողական մեծ վարպետություն ունեցող մենակատարներ են հանդես գալիս»։ 

Նշենք, որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Այս յուրօրինակ ծրագրի նպատակն է հանդիսատեսին հնարավորություն տալ հանդիպելու մեր ժամանակի լեգենդներին եւ կենդանի կատարմամբ վայելելու նրանց երաժշտությունը։

Փառատոնը կիրականան  նոյեմբերի 1-ից-9-ը։