Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 20-11-2019
«Arm cocktail festival»-ը համախմբեց հայ բարմեններին
Նոյեմբերի 16-ին Dvin music hall-ում առաջին անգամ տեղի ունեցավ հայկական ալկոհոլային աշխարհի նախադեպը չունեցող փառատոնը` «Arm cocktail festival»-ը: Այն Հայաստանի բարմենների միության գաղափարն էր, իսկ իրականացավ «Աբրիկոն» ընկերության հովանավորությամբ:

Առաջին անգամ անցկացվող փառատոնին մասնակցեցին երևանյան թվով 5 բարեր, դրանք ներկայացան իրենց յուրահատուկ կոկտեյլներով, եղան նաև նորույթներ՝ նոր կոկտեյլներ, որոնք շուկա կմտնեն և կներառվեն մենյուում:

Փառատոնի ընթացքում հենց բարմեններն էլ, իրենց յուրահատուկ կոկտեյլներով, ապահովեցին օրվա գունեղ տրամադրությունը: 

«Arm cocktail festival» փառատոնի նպատակն է մեկ հարկի տակ համախմբել Հայաստանի արագորեն զարգացող սպասարկման ոլորտի ռեստորանների և սրճարանների բարերին և բարմեններին: 



Տարեց տարի ավելանում է Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը, և որպեսզի Հայաստանը նրանց համար դառնա առավել տպավորիչ, կարևոր է սպասարկման ոլորտի որակը, իսկ սպասարկման ոլորտում իր ուրույն տեղն ունեն բարմենները, որոնց ստեղծած յուրահատուկ համային համադրությունները կարող են հյուրերին փոխանցել հաճելի և անմոռանալի տպավորություններ:  

«Arm cocktail festival»-ի հաղթողը ստացավ  500.000 դրամ պարգևավճար և «Տարվա լավագույն բար» կոչման սերտիֆիկատ: Մեծ անակնկալներ կազմակերպիչները խոստացել էին նաև ներկաներին խոսքը Sona & Manolo Y los Gipsy համերգային երեկոյի մասին էր, ովքեր միջոցառումն էլ ավելի լիարժեք դարձրեցին։

Կազմակերպիչներրը վստահ են, որ առաջին անգամ կազմակերպվող փառատոնը կդառնա ամենամյա՝ արդեն ավելի լայն մասշտաբներով, հյուրերի ավելի մեծ թվով: