Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 21-11-2019
«Կրիստալ» սպորտային պարերի ակումբների բաց առաջնությունը Հայաստան կժամանի Վլադ Պավլովը
Նոյեմբերի 24-ին կկայանա «Կրիստալ» սպորտային պարերի ակումբների բաց առաջնությունը։Որպես մրցավար եւ հատուկ հյուր հայաստան կժամանի Ռուսաստանի սպորտային պարերի չեմպիոն Վլադ Պավլովը։

Մրցույթի եւ դրա կարեւորւթյան մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Պարի եւ մարզական պարերի համահայկական խորհրդի մրցավար, «Կրիստալ» պարային ակումբի բաց առաջնության կազմակերպիչ Ժորա Մխիթարյանը նշեց, որ առաջնության մասնակցության նպատակով Հայաստան կժամանեն հյուրեր Վրաստանից ու Ռուսաստանից։ Խոսելով նմանօրինակ միջոցառումների կարեւորության մասին բանախոսն ընգծեց, որ այս առաջնությունները շատ կարեւոր են եւ նպաստում է մարզական պարողների զարգացմանը:   

«Բաց առաջնության պատվավոր հյուրն է լինելու Ռուսաստանի մարզական պարերի ճանաչված մարզիչ Վլադ Պավլովը, ով բազմակի տիտղոսակիր է, ուրախ ենք որ նա կլինի ոչ միայն միջոցառման պատվավոր հյուրը, այլեւ կիրականացնի վարպետության դասեր։ Նման առաջնությունների ժամանակ միջազգային մասնագետների վարպետության դասերն օգնում են լրացնել այդ բացը, ինչը շատ կարեւոր է»,- ասուլիսի ընթացքում ասաց Ժորա Մխիթարյանը։

Խոսելով սպորտային պարերի հանդեպ եղած հանրության հետարքրությունից ժ․Մխիթարյանը ցավով ընդգծեց ,որ հետաքրքրությունը բավականին քիչ է, մոտ 10 տարի առաջ հետաքրքրությունն ավելի մեծ էր, նրա հավաստմամբ մարդկանց հետաքրքրություն ավելի շատ անկում ապրեց, իսկ պատճառները ժամանակներն են։ «Հիմա տեխնորոլգիաների ժամանակաշրջան է, եւ ծնողները երեխային  հենց այդ ուղղությամբ են  ուղղորդում։ Մարդիկ այս սպորտային պարերի ոլորտում չեն տեսնում գումար, ապագա, հեռանկար»․։

Իսկ ասուլիսի  վերջում բանախոսը ավելացրեց , որ 2020 թվականի փետրվարին Երեւանում նախատեսում են անցկացնել մարզական պարերի միջազգային առաջնություն, որի շրջանակում Հայաստան կժամանեն մրցավարներ եւ մասնակիցներ մոտ 8 երկրից։