Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 21-11-2019
Կայացավ «Saroyan Day»-ը
Նոյեմբերի 20-ին Լոֆթ-ում տեղի ունեցավ Ուիլյամ Սարոյանին նվիրված «Saroyan Day» մշակութային մեծամասշտաբ իրադարձությունը։ Միջոցառման կազմակեչպիչները հնարավոր եւ անհնար ամեն բան արել էին միջոցառումը անթերի եւ լիարժեք իրականացնելու համար։

Ողջ միջոցառումը վերածվեց սարոյանական մշակութային ժառանգության հավաքատեղիի։ 

Երեկոյի ընթացքում տեղի ունեցող միջոցառումերը ներկաներին տեղափոխեցին ամերիկահայ գրողի հայրենի քաղաք՝ Ֆրեզնո կամ էլ Նյու-Յորքյան ամենահայտնի ջազային ակումբներից մեկը, որտեղ անցել են երիտասարդ Սարոյանի երեկոները:



Ինչպես նշեց Լոֆթ-ի տնօրեն Արեւիկ Համբարձումյանը ժամանկաները փոխվել են, արվեստի մատեցման եւ ընկալման ձեւերը նույնպես տրանսֆորմացվել են․ «Սա թվով հինգերորդ կրթամշակությային նախագիծն է, որն իրականացնում ենք։ Մենք փորձեցինք մեկ հարթակում համատեղել արվեստի տարբեր գորոծողությունների եւ տարբեր միջոցների համադրությամբ պերֆորմանս, որը իր մեջ կունանա կրթական եւ մշակութային բաղադրիչներ»։

Լոֆթ-ի հետեւորդները կհիշեն «Frida day», «Bulgakov day», «Kafka day» միջոցառումները։ Միջոցառման ներկաների թիվը արդեն խոսում էր այն մասին, որ այն կրթամշակութային շարքը ոչ միայն սիրվել է, այլև արդեն դարձել է հանրությանը հարազատ։



Կրթամշակութային շարքի գաղափարը Լոֆթ կենտրոնի ստեղծագործական  հատվածի ղեկավար Ալեքս  Միրզոյանինն է․ «Օրվա հերոսի ներկայացումը լինելու է արվեստի տարբեր ճյուղերի միջոցով է, մտածել ենք նաեւ հեաքրքիր ինչ-որ բացահատումներ եւ նորություններ ներկայացնել։ Կարծում եմ՝ ներկաների համար հետաքրքիր կլինի տեսնել Սարոյանի գրած բնօրինակ նամակները, որը նա ուղարկել է Մոսկվա, դրանք Զավեն Բոյաջյանի արխիվից են եւ բացառիկ են»։

Երեկոն բազմաժանր էր։ Նախ կայացավ Ուիլյամ Սարոյանին նվիրված դասախոսություն կինոգետ, թարգմանիչ, բանասեր Զավեն Բողաջյանի մասնակցությամբ, այնուհետեւ Ուիլյամ Սարոյանի հայերեն թարգմանությամբ գրքերի ներկայացում, «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», «Հայրիկ, դու խենթ ես», «Անունս Արամ է», «Ուեսլի Ջեքսոնի արկածները» գրքերի շնորհանդեսը, իսկ գրքերը ներկայացվեցին գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Անտարեսի» գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի կողմից։



Ի դեպ, առաջին անգամ ցուցադրվեցին նաեւ Սարոյանի գրաֆիկական աշխատանքները, որոնք թերեւս ամենաշատն էին զարմացրել ներկաներին, իսկ այս հարցում կենտրոնին աջակցել էր «Ռենեսանս» հիմնադրամը։