Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթևոսյանի
Տեղադրվել է 24-11-2019
Երևանում գրքի փառատոնը շարունակվում է
Նոյեմբերի 23-ին՝ Գրքի երևանյան փառատոնի երկրորդ օրը, Հայկական բարեգործական ընդհանուր միության ցուցասրահում և դահլիճում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:

Միջոցառումների մեկնարկը գրքի փառատոնի երկրորդ օրը ազդարարվեց «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները» մանկապատանեկան վեպի շնորհանդեսով: Ընթերցողներին ներկայացվեց նաև Ուինսթոն Չերչիլի «Ինքնակենսագրություն»,  Թոմ Հենքսի «...Այն, ինչ զգում է իմ սիրտը» գրքերը և այլն: Փառատոնի գրքերի տոնավաճառում ներկայացված գրքերն այսօր նույնպես վաճառվեցին մինչև 40%-ով զեղչով:

Այցելուները հնարավորություն ունեին նաև մասնակցելու ծնողների համար նախատեսված քննարկմանը՝ «Ինչպե՞ս և ինչո՞ւ երեխային էկրանից բերել դեպի գիրք» թեմայով: Բանախոսներն էին մանկական հոգեբան, «Բանալի» ընտանիքի կենտրոնի հիմնադիր Նարինե Իսրայելյանը, հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը և լրագրող Լյուսի Քոչարյանը։

Քննարկում ծավալվեց նաև էլեկտրոնային և տպագիր գրքերի մասին: Փառատոնի շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ նաև Նաիրա Զոհրաբյանը:

Օրվա միջոցառումները եզրափակվեց «Նեմրայի» համերգով:

Հ.գ.: Գրքի երևանյան փառատոնը իրականանում է 3-րդ անգամ: Փառատոնի նպատակն է խթանել ընթերցանությունը, ժամանակակից գրականության նկատմամբ հետաքրքրությունը, ամրապնդել գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթան, ինչպես նաև իրազեկել հանրությանը նոր հրատարակությունների մասին: