Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Еuneighbours.eu-ից
Տեղադրվել է 2019-11-25 23:16
ՄԵԿ հարթակը ներկայացնում է հետազոտական առաջարկներ՝ ՀՀ-ում երիտասարդության հարցերի վերաբերյալ
Նոյեմբերի 14-ին ՄԵԿ հարթակը հյուրընկալվել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամում։ Քննարկվեցին 5 հետազոտական աշխատանքներ, որոնք կապված էին երիտասարդության խնդիրների հետ։

Միջոցառումը կազմակերպվել էր «EU4Youth. Լավագույն հմտություններ՝ ավելի լավ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2019) շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Հայաստանում նախագիծն իրականացնում է «Save the Children» հայկական ներկայացուցչությունը՝ «OxYGen» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

ՄԵԿ-ի մասին

Այն շահագրգիռ կազմակերպությունների կողմից կամավորության սկզբունքով ձևավորված ազգային բաց հարթակ է, որը նպատակ ունի երիտասարդության ոլորտում ձևավորել գործընկերություն այս ոլորտում գործող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությությունների և այլ շահագրգիռ անձանց միջև, հանդես գալ երիտասարդներին ուղղված նախաձեռնություններով և աշխատանք իրականացնել երիտասարդության ոլորտում: Այսպիսով, ՄԵԿ-ը ստեղծում է համատեղ գործընկերություն և երիտասարդության ոլորտում կատարված աշխատանքների համակարգում: Ներկա պահին այն միավորում է 14 կազմակերպություն և բաց է նոր անդամների համար։ 

Քննարկման նպատակը

Հարթակի անդամների և շահագրգիռ այլ կառույցների հետ համատեղ տեղեկանալու վերջին երկու տարիների ընթացքում երիտասարդության ոլորտում իրականացվող հինգ հետազոտությունների հիմնական բացահայտումներին և դուրս բերել ոլորտը բարելավելուն ուղղված հիմնական առաջարկությունները, որը ՄԵԿ հարթակը պատրաստ է առաջ տանել:

Այս հանդիպում-քննարկումը կարևոր էր հատկապես դեկտեմբերին կայանալիք հանդիպմանն ընդառաջ, որպեսզի հնարավոր լիներ հավաքել և համախմբել տարբեր կողմերի՝ խմբային քննարկումների համար։ Այն հիմք կհանդիսանա՝ վեր հանած երիտասարդության խնդիրները կապել միմյանց հետ, համարժեք գնահատականներ տալ և գտնել հնարավոր լուծումներ։ Հարցերն վերաբերում էին երիտասարդության զբաղվածությանը, աշխատաշուկայում կարիքների և պահանջարկին, գյուղատնտեսության մեջ երիտասարդության ներգրավվածությանը։ 

Աղբյուրը՝ Մեկ-ի ֆեյսբուքյան էջ և Еuneighbours.eu