Նյութը՝ ««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 02-12-2019
«Երիտասարդների նախաձեռնողականություն և ծրագրային առաջարկի մշակում» դասընթացի հրավեր Վանաձոր և Ստեփանավան քաղաքների երիտասարդների համար
««ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքների 16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդների նախաձեռնողականություն և ծրագրային առաջարկի մշակում» դասընթացին: Դասընթացները տեղի կունենան Վանաձորում, մեկնարկը՝ դեկտեմբերի 7-ից:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, մասնակցությունը ծրագրին անվճար է: Ծրագիրը հոգում  է Ստեփանվանից մեկնող մասնակիցների ուղևորափոխադրման հարցերը: 

Մասնակցելու համար հարկավոր է մինչև դեկտեմբերի 5-ը՝ ժամը 24:00-ն  լրացնել դասընթացի մասնակցության հայտը:

Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտերի հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:
 
Ծրագրի  մասնակիցները ձեռք կբերեն նախաձեռնություններ կազմակերպելու,  ծրագրեր մշակելու և կառավարելու հմտություններ, մասնավորապես՝ կկարողանան կատարել համայնքի կարիքների գնահատում, մշակել կարիքների լուծմանը միտված ծրագրային մրցունակ առաջարկներ, կազմել ծրագրի իրականացման ժամանակացույց (Գանտի աղյուսակ), ծրագրային բյուջեի նախագիծ, կատարել իրավիճակի վերլուծություն (SWOT) և վերահսկողություն (մոնիթորնինգ), իրականացնել ֆոնդհայթայթում: Կներկայացվի նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության երիտասարդական քաղաքականության ոլորտում հատկացվող դրամաշնորհային ծրագրերի համակարգը, դրա առանձնահատկություններն ու դիմելու կարգը, կմշակվեն դրամաշնորհային ծրագրերի նախագծեր: 

Դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան հավաստագրեր:  
 
«Երիտասարդների նախաձեռնողականություն և ծրագրային առաջարկի մշակում» ծրագրի նպատակն է նպաստել շահառու երիտասարդների՝ ծրագրեր մշակելու և կառավարելու հմտությունների զարգացմանը՝ խթանելով նրանց նախաձեռնողականությանը, համագործակցությանը և ակտիվ մասնակցությանը Լոռու մարզի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային գործընթացներում: 
 
Ծրագիրը նպատակներն են նաև՝
- նպաստել Լոռու մարզի երկու երիտասարդական մայրաքաղաքների՝ Ստեփանավանի (2015թ.) և Վանաձորի (2019թ.) երիտասարդների ակտիվ համագործակցությանը, համատեղ նոր նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացմանը,
- նպաստել շահառու երիտասարդների առաջնորդության կարողությունների, անհատական ու սոցիալական զարգացմանը, ինչպես նաև զբաղվածության խնդրի որոշակի մեղմացմանը (նրանք կարող են մշակել դրամաշնորհային ծրագրեր, կառավարել այդ ծրագրերը, կատարել ֆոնդհայթայթում, ինչպես նաև ընդունել ծրագրեր գրելու պատվերներ այլ կազմակերպություններից կամ անհատներից, աշխատել կամ ներգրավվել տարբեր ՀԿ-ների աշխատակազմերում՝ որպես ծրագրային առաջարկ մշակողներ, ծրագրի ղեկավարներ կամ համակարգողներ):

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096-31-97-91, 093-40-50-82 հեռախոսահամարներով կամ գրել նամակ kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին: