Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 01-12-2019
Մինչ մրցույթի ամփոփոումը՝ կազմկոմիտեն ու ընտրված փորձագետներն ունեցան հանդիպում–քննարկում
Արդեն մի քանի տարի է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը իրականացնում է «100 գաղափար Հայաստանի համար» խորագրով համահայկական երիտասարդական մրցույթ։

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթն այս տարի անցկացվում է «Քիմիական գիտություններ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Մանկավարժական գիտություններ», «Ճարտարապետություն», «Սոցիոլոգիական գիտություններ» անվանակարգերում։ Ընդհանուր առմամբ ներկայացվել է 17 հայտ, որոնք փորձագիտական գնահատականի կարժանանան դեկտեմբերի 9–ին։ 
 


Մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը կիրականացնի մրցույթի փորձագիտական հանձնաժողովը։ 

Մինչ մրցույթի ամփոփոումը մրցույթի կազմկոմիտեն ու ընտրված փորձագտենրը  ունեցան քննարկում 17 ծրագրերից երկուսի շուրջ, որոնք վիճարկելի էին։ Խնդիրն այն է, որ ներկայացված հայտերից երկուսը դժվար է տարանջատել հստակ անվանակարգը՝ մանկավարժություն, սոցիոլոգիա, ճարտարապետություն, ՏՏ ոլորտ և այլն։ 



Վիճարկելի նախագծերից մեկը կոչվում էր «Ուսանողի տուն», որը ենթադրում է Երևանում մարզերի ուսանողների համար մատչելի և որակյալ կացարաններ ստեղծելը, որոնք կտարբերվեն իրենց ձևաչափով՝ ուսանողների համար միաժամանակ ապահովվելով ոչ ֆորմալ կրթության հարթակ, գործելով 7/24 մոդելով։ Այսպիսով կստեղծվի ինքնատիպ ուսանողական հանրակացարան, որի պայմանները զգալիորոն կտարբերվեն առկա հանրակացարաններից։ 

Կազմկոմիտեն ու փորձագետները փորձում էին հասկանալ, սա դիտարկել ճարտարապետություն, թե մանկավարժություն անվանակարգում, քանզի այն իր մեջ ունի նաև ոչ ֆորմալ կրթության զարգացման բաղադրիչ։



ԿԳՄՍ հարցերով փոխնախարար Գևորգ Լոռեցյանի խոսքով այս երկու հայտերի անվանակարգերը վերջնականապես տարանջատելուց հետո, կվերադառնան բնականոն օրակարգին։

Իսկ մրցույթի արդյունքները պարզ կդառնան դեկտեմբերի 10-ին: