Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 05-12-2019
ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանի «Ավե Մարիա» մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
Նոյեմբերի 29-ին ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում փայլեց Ավե Մարիայի կատարմամբ՝ ելույթ ունենալով ֆրանսիական խոշորագույն հիմնադրամ SECOURS CATHOLIQUE-ի համար՝ Փարիզի իտալական համայնքի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառմանը:



Հանդես գալով Փարիզի էլիտայի, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկների տպավորիչ լսարանի առջև, միջազգային մամուլի կողմից «Ոսկե Ձայն» և «Օրհնյալ ձայն» մկտրված  մաեստրոն զարմացրեց հանրությանը `բացառիկ երաժշտականությամբ և հազվագյուտ վեհության բեմականությամբ: Լուցցիի, Քերուբինիի, Մասկանիի, Մոցարտի, Սեն-Սանսի «Ավե Մարիան» համախմբող նրբաճաշակ ծրագրով նա ցուցադրեց երաժշտական մեկնաբանության այնպիսի մի արվեստ որը, ինչպես գրել է Փարիզի հանրահայտ իտալական Լա Վոչե ամսագիրը, արժանի է բելկանտոյի մեծագույն կատարողների. «մաքրագույն ձայնը, հմայիչ բեմականությունը ՝ զուգորդվելով հստակ և ջերմ արտիստիկ հատկանիշների հետ, թույլ են տալիս Ռուբեն Էլբակյանին թելադրող լինել բելկանտոյի աշխարհում»:



Ռուբեն Էլբակյանի կողմից Ավե Մարիայի այս կատարումը, որն անցած ամռանն արդեն հաղթականորեն մեկնարկել էր Հռոմում, ներկայացվելու է միջազգային շրջագայության ժամանակ Նյու-Յորքում, Մոսկվայում, Պրահայում, Միլանում։