Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 06-12-2019
«Daimler»-ը և «Geely»-ը Չինաստանում ստեղծել են «StarRides» ձեռնարկությունը
Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին «Daimler»-ը և «Geely»-ը համաձայնության եկան համատեղ ձեռնարկության ստեղծման մասին։ Այսօր արդեն վերջիններս հայտարարել են, որ դեկտեմբեր ամսին կտրվի «StarRides»-ի մեկնարը։

Սկզբում մեքենաների վարձույթը՝ վարորդի հետ, կտրվի կարճաժամկետ՝ մոտ 10 մլն բնակչություն ունեցող Խանչժոու քաղաքում։ Բրենդը կրում է «Լավագույնը շարժման մեջ» պիտակը։ 

«StarRides» բջջային հավելվածն արդեն հասանելի է ներբեռնելու համար «Apple App Store»-ում և «Google Play»-ում: 

«StarRides»-ն 80 աշխատողով տեղակայված է Խանչժոու քաղաքում, ինչպես «Geely»-ն։ 

Գործընկերները նշում են, որ նրանք մշակել են ամբողջ «ծրագրային ենթակառուցվածքը», որն անհրաժեշտ է Չինաստանում բիզնեսին աջակցելու համար: 

Աղբյուրը՝ https://bit.ly/2OOHOtN